Վազգեն Մանուկյանին եւ դավադիր ստահակին հակադրելը իշխանական քարոզչության կեղծ թեզ է. Արմեն Աշոտյան
Վազգեն Մանուկյանին եւ դավադիր ստահակին հակադրելը իշխանական քարոզչության կեղծ թեզ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«1. Վազգեն Մանուկյանին եւ դավադիր ստահակին հակադրելը իշխանական քարոզչության կեղծ թեզ է։ Ստահակի գնալը այլընտրանք չունի պետություն պահպանելու տեսակետից, ուստի կամ/կամ գոյություն չունի։
2. Վազգեն Մանուկյանը համաժողովրդական ընդվզման առաջնորդը չէ, քավորը չէ, գեներատորը չէ։ Այդ շարժման տերը ժողովուրդն է, խողովակները՝ 17 կուսակցությունները, հրավիրվող ապագա կառավարիչը՝ Մանուկյանը։ Ուստի անձնավորված թիրախավորումը անպտուղ է։ Ոչ Վազգենին անհատապես, ոչ էլ շարժումը ընդհանրապես «փչացնել» չի ստացվի։
3. Ստահակ vs Ժողովուրդ իրական դիխոտոմիան շատ լավ հասկանում է նաեւ Հայաստանի առաջին նախագահը, թեպետ ինքն էլ անհատների հակադրման սխեման կիրառեց։ Հիշեցնեմ նաեւ, որ դեռ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին նա հանդիպել էր Վազգեն Մանուկյանի հետ եւ վերականգնել անձնական հարաբերությունները»։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր