Պատկերացնում եմ, թե ինչ է վարչապետի այս հայտարարության մասին մտածում Արցախի հերոս Քյոխը. Տիգրան Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա լայվում մի ձևակերպում թույլ տվեց, ինչը իմ, իմ նման շատերի և կարծում եմ՝ առաջին հերթին Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Արայիկ Հարությունյանի, Ջալալ Հարությունյանի, ՊԲ հրամանատարության, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարության և 7-րդ Պաշտպանական շրջանի (ՊՇ) զինծառայայողների մոտ, բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Փաշինյանն ասում է, որ պատերազմի ընթացքում մեկ անգամ է միանձնյա որոշում կայացրել և այդ որոշման շնորհիվ 7ՊՇ-ն (Եղնիկներ) իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ լինելով ցանկանում էին այդ շրջանն էլ հանձնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Պատկերացնում եմ, թե վարչապետի այս հայտարարությունը ինչպիսի տհաճությամբ են ընդունել ՊԲ 7ՊՇ զինծառայողները, մանավանդ, որ նրանք այս պահին էլ շարունակում են իրենց ծանր, սակայն անչափ պատասխանատու ծառայությունը։
Պատկերացնում եմ, թե ինչ է վարչապետի այս հայտարարության մասին մտածում Արցախի հերոս Քյոխը՝ Կարո Ջալավյանը, ով ոչ միայն այս պատերազմին, այլ 1990-ականներից, տարբեր հրամանատարական օղակներում, գերազանց ծառայություն է տարել ՊԲ շարքերում․ պատերազմի օրերին 7ՊՇ-ն նրա հրամանատարությամբ գերազանց է կատարել իր ծառայությունը։
Կարծում եմ՝ Արցախի նախագահը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, ՀՀ պաշտպանության նախարարը, ՊԲ հրամանատարն այս առումով ասելիք ունեն, որովհետև այդ որոշման կամ դրա քննարկումների մասին միայն նրանք կարող էին իմանալ, էլ չեմ ասում, որ վարչապետի մեղադրանքի սլաքը նրանցից ոմանց է ուղղված, եթե ոչ նրանց բոլորին։
Հանրությունը պետք է իմանա, թե ինչ է իրականում եղել և ովքեր են խուճապի մեջ գտնվելով ցանկացել այդ շրջանը հանձնել կամ՝ արդյո՞ք վարչապետի ասածը համապատասխանում է իրականությանը (այնպես չէ, որ մարդիկ վարչապետի ասածը «հալած յուղի պես ընդունում են»)»,- գրել է նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը