Եթե Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, այդ պատերազմի ելքը մեզ համար ավարտվելու էր հաղթանակով.Ի. Սաղաթելյան
Եթե մենք Նիկոլ Փաշինյանին հեռացնեինք 6 ամիս առաջ, պատերազմ չէր լինելու: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում հրավիրված «Հայրենիքի փրկության շարժումը» համազգային հանրահավաքին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Եթե մենք Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, այդ պատերազմի ելքը մեզ համար ավարտվելու էր հաղթանակով: Եթե մենք Նիկոլին հեռացնեինք ստորացուիչ պայմանագիրը ստորագրելու օրը, մենք այսօր ունենալու էինք շատ ավելի լավ իրավիճակ: Հետեւաբար Նիկոլի յուրաքանչյուր մեկ օր ավել մնալը փորձանք է մեր պետության եւ ժողովրդի համար»,-ասաց նա:
Սաղաթելյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանի հեռացումով մենք հնարավորություն ենք ունենում Հայաստանում հաստատել կայունություն եւ համերաշխություն, հնարավորություն է ստեղծվում պաշտպանել մեր երկիրը, ժողովրդին եւ պետականության շահերը, կկանխվի մեր երկրին սպասվող սոցիալական կոլապսը եւ հումանիտար աղետը, հնարավորություն կստեղծվի իրականացնել ազատ, արդար ընտրություններ:
Սաղաթելյանի խոսքով՝ իրավիճակից դուրս գալու համար Նիկոլ Փաշինյանը փորձ է անելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել:
«Այդ ընտրությունների ժամանակ փորձ է անելու մնալ վարչապետի աթոռին, կեղծել ընտրությունները և վերարտադրվել, եկեք մենք հենց հիմա հայտարարենք՝ մենք որևէ տարբերակ չենք ընդունելու, կա մեկ ճանապարհ և մեկ ընտրություն՝ Նիկոլը պետք է հեռանա և վերջ»,- հավելեց նա:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր