Հայկ Մարությանը բավականին կոշտ է արտահայտվել Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ նա երկիրը հասցրեց այս վիճակին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն ու երկրում ծավալվող բողոքի ակցիաները որոշակի ռեզոնանս են առաջացրել նաեւ Երեւանի քաղաքապետարանին ենթակա կառույցներում։
Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի թիմից զանգեր են արվում որոշ թաղապետերի, որոնք այս կամ այն կերպ կապեր ունեն նախկինների հետ կամ իրենց դժգոհությունը չեն թաքցրել Փաշինյանից, եւ պահանջում են դիմում գրել, հեռանալ։
Մասնավորապես, Հայկ Սարգսյանի ու նրա եղբոր՝ Նաիրի Սարգսյանի անունն են տալիս՝ որպես «հրաժարական պարտադրողների»։ Սակայն թաղապետերը դիմադրում են, չեն ենթարկվում ապօրինի հանձնարարականներին։
Ասացին՝ փորձ է արվել այդ գործում ներքաշել նաեւ քաղաքապետին, սակայն Հայկ Մարությանը տեւական ժամանակ է՝ հակասություններ ունի վարչապետի հետ․ նրա որոշ քմահաճույքները համարձակվել է չկատարել, եւ նրանք շատ լարված հարաբերություններ ունեն։
Ավելին՝ Մարությանն իր ենթականերին հանձնարարել է կառավարության հետ շփվել միայն գրավոր։ Իսկ նա առիթը բաց չի թողնում նրանից դժգոհելու եւ նրան մեղադրելու համար։ Վերջերս մի հանդիպման ժամանակ, որին նաեւ թաղապետեր են ներկա գտնվել, Մարությանը բավականին կոշտ է արտահայտվել Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ ամեն ինչի մեղավորը նա է, որ նա երկիրը հասցրեց այս վիճակին։ Փաստորեն, մեղավորներ ոչ միայն Փաշինյանն է փնտրում, այլեւ մյուս բարձր պաշտոն զբաղեցնողները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր