Պուտինի խոսքերը իշխանականներին մտահոգել է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ վերջին առցանց վեհաժողովում Հայաստանի վարչապետին աջակցելու ՌԴ նախագահի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել նույնիսկ Նիկոլ Փաշինյանի թիմում։
Հիշեցնենք, որ Պուտինը հայտարարել է․ «Մեր խնդիրն է՝ աջակցել վարչապետ Փաշինյանին ու նրա թիմին՝ խաղաղ կյանքի կարգավորման եւ որոշումների իրագործման հարցում»։ Իշխանական շրջանակների սթափ եւ մտածող հատվածում այս հայտարարությունը նոր վախեր է առաջ բերել՝ այդ ի՞նչ հետագա որոշումների մասին է ակնարկում ՌԴ նախագահը։
Բանն այն է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրն այլեւս համարվում է կատարված, դեկտեմբերի 1-ը վերջնաժամկետն էր, երբ թշնամուն հանձնվեց վերջին տարածքը՝ Լաչինը։ Իշխանական շրջանակներում խորը կասկածներ են ձեւավորվել, որ Փաշինյանը Պուտինին պետք է վարչապետի պաշտոնում, որպեսզի իրագործի միութենական պետություն ստեղծելու իր կայսրապաշտական նկրտումները։
Արդեն իսկ Ռուսաստանում փորձագիտական մակարդակով խոսվում է Հայաստանի հետ միավորվելու հեռանկարի մասին: Մի բան, որը սեպտեմբերի 27-ից առաջ կհամարվեր ֆանտաստիկայի ժանրից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր