Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով և ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ. Վանեցյան
Վազգեն Մանուկյանն ունի այն փորձառությունը, անցած ճանապարհը, որն այս դժվար պահին պետք է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Վազգեն Մանուկյանը վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելությունը, գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ և որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի։ Դա հիմնական այն պատճառներից էր, որ մեզ թույլ տվեց որոշում կայացնել և առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Վերջինս նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենք անպայման մասնակցելու են և ինչպես բոլոր քաղաքական ուժերը, ձգտելու են հավաքել մեծամասնության ձայները։
Հարցին՝ արդյոք Վազգեն Մանուկյանն այն թեկնածուն է, ում այս անցումային փուլում ժողովուրդը կարող է վստահել՝ հաշվի առնելով նրա հետ կապված հակասական կարծիքները, Արթուր Վանեցյանը նշեց, որ աշխարհում անթերի մարդ չկա. «Վազգեն Մանուկյանը ի՞նչ է, կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է։ Վազգեն Մանուկյանը մի մարդ է, որը եղել է Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին վարչապետը, եղել է «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարը, բանակաշինության մեջ ունեցել է ամենամեծ լուման։ Վազգեն Մանուկյանի Պաշտպանության նախարար դառնալուց հետո մեր բանակը դարձել է կանոնավոր բանակ, ունեցել ենք զինված ուժեր։ Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով և ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ և լուծել Հայաստանի առջև ծառացած այն դժվարագույն խնդիրները, որոնց մեջ հայտնվել ենք»,-ասաց Արթուր Վանեցյանը։

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում