Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով
ԱԱԾ այսօրվա հաղորդագրության մեջ փորձ է արվում զանգվածային անկարգությունները կապել կոնկրետ քաղաքական գործիչների և կուսակցությունների հետ։
Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով։ Հուսամ հասկանում են, որ սա բերելու է ներքին լրացուցիչ և անհարկի լարվածության։ Սա կեղծ ուղղություն է, որովհետև բոլորի աչքի առաջ է կատարվել պատմությունը, և ոչ ոք չէր կարող նախօրոք իմանալ, որ վարչապետը գիշերը բոլորից թաքուն կստորագրի նման փաստաթուղթ։ Կա տպավորություն, որ այնքան թաքուն է արվել, որ նույնիսկ ԱԱԾ-ն չի իմացել։
Ինչևէ։ Հաղորդագրության մեջ հիշատակվող անձինք և կազմակերպությունները վստահաբար պետք է դիմեն դատարան, պահանջեն փոխհատուցում, սա արժանապատվության հարց է։ Այս հարցում նրանք պետք է արժանանան հանրային բարձր աջակցության, քանի որ ԱԱԾ նման գործելակերպը պարզապես անընդունելի է։ Ոչ մի բանից հետևություն չի արվու՞մ։
Շատ ցավում եմ, որ ԱԱԾ-ն այս ծանր և ճակատագրական պահին զբաղվում է նման մանիպուլյացիաներով։ Շատ ավելի կարևոր հարցեր կան, որ պետք է լինեին ԱԱԾ ուշադրության կենտրոնում։ Այս պահին ԱԱԾ-ում պետք է արդեն իսկ հարուցված լինեին և քննության առարկա հանդիսանային բազմաթիվ այլ գործեր, այդ թվում պետք է արգելքներ սահմանվեին ՀՀ-ից կոնկրետ անձանց ելքի հարցում։ Արվո՞ւմ է դա, վստահ չեմ։ Սա պետության անվտանգության խնդիրն է։Սա երկրի հետագա գոյության հարցն է։
Ի վերջո, հարգելի ԱԱԾ, եթե խոսքը գնում է տարբեր քաղաքական գործիչների, կազմակերպությունների և կուսակցությունների աջակիցների մասին, ապա Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ նախկին աջակիցներ, այդ թվում՝ մտավորականներ, այսօր նրան մեղադրում են ոչ ավել, ոչ պակաս, դավաճանության մեջ։ Հետաքրքիր է, ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԱԱԾ-ն այս ուղղությամբ։ Մի դրեք խտրականություն աջակիցների մեջ։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր