Փաշինյանն իր հայտարարությամբ ապացուցեց, որ դատախազությունը խամաճիկ է իր ձեռքում
2018 թվականից սկսած մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը ըստ էության քրեական չէ, դա քաղաքական հետապնդում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:
Ըստ նրա` այս ընթացքում իրենք բազմիցս ապացույցներ են ներկայացրել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. «Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը մեզ համար նորություն չէր, դա պարզապես լրացուցիչ ապացույց էր, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Սա եւս մի ապացույց է, որ դատախազությունը խամաճիկ է Փաշինյանի ձեռքում, եւ հնազանդորեն կատարում է նրա բոլոր հրամաններն ու քմահաճույքները»:
Ալումյանը նշեց, որ այս պահին դատախազներին բացարկ հայտարարելու հարց դեռ չի քննարկվել` չնայած, որ նրանք ենթակա են բացարկի. «Ամեն ինչ տեղի է ունենում գլխավոր դատախազի վերահսկողության ներքո, եւ դատախազներին բացարկ հայտարարելն իմաստ չունի, քանի որ փոխարինումն իրավիճակի փոփոխության չի հանգեցնի»:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր