Երկիրը վիրավոր գազանի պես գալարվում է ցավերի մեջ, սա ստատուս է գրում
փաշինյանի գրառումները կարելի է բաժանել 3 խմբի՝
1-ին խումբ՝ ինքնախոստովանական ցուցմունքներ՝ իր եւ դատախազի, իր եւ զինվորականների սիրահոժար խնդրանքների ու դրանց բավարարման մասին։ Դրանց տեղը ԱԱԾ-ն է, ՀՔԾ-ը, բայց ոչ ամենեւին ֆեյսբուքը։
2-րդ խումբ՝ մեմուարներ, որոնց տեղը իր հուշատետրն է կամ անանուն խմբագրականը իր ընտանեկան «Հայկական ժամանակ»-ում, որը հիմա ադրբեջանական ժամանակ է դարձել։
3-րդ խումբ՝ երազանքներ, որոնք բխում են սեփական անկարողության գիտակցումից: (1-ին ու 2-րդ նախագահների հանդիպման կազմակերպում Պուտինի հետ): Հաջորդիվ հավանաբար կիմանանք, որ ինքը կազմակերպել է 2-րդ նախագահի ծննդյան շնորհավորանքները, հանդիպումները, զրույցները Պուտինի հետ ու նաեւ Արցախի ազատագրումը։ Սրանց տեղը հատուկ հաստատության «հիվանդության պատմություն» բաժնում է։
Ասածս ինչ է, այս ամենը զավեշտալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։
Մեկդ ասեք, մի խոսի՜ր քանի դեռ առարկայական ասելիք չունես մեր ռազմագերիների ու զոհված քաջերի դիակների մասին։ Երկիրը վիրավոր գազանի պես գալարվում է ցավերի մեջ, սա ստատուս է գրում:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր