Մարդն ինչպես կարող էր այսպես վարվել․ Էմմա Պետրոսյան
Մեզանից ոչ ոք չի հասկանում՝ ինչպես կատարվեց, ոնց, ինչ սյուժեով զարգացավ այս ամենը, վերջին երկուսուկես տարիներին ինչպես եղավ և ինչ նպատակի համար էր այս ամենը, ինչպես կարող է մի մարդ բղավել՝ իմ սիրելի ժողովուրդ, հետո կարճ ժամանակ հետո այսպես վարվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, մտավորականների ակցիային լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Էմմա Պետրոսյանը:
«Ես ուզում եմ հասկանալ՝ ազնվություն, պարտավորություն, հայրենիք, հայ, ժողովուրդ էսպիսի հնչեղ մտքեր ասող մարդն ինչպես կարող էր այսպես վարվել։ Ամեն ինչ կարելի է հասկանալ, բայց սա հասկացվածության եզր նույնիսկ չունի։ Ես պահանջում եմ այս ինչուների պատասխանը, բայց ցավս այնտեղ է, որ այն բոլոր կորած մարդիկ, որոնք գնացին այս հայրենիքի, այս մտքերի, այս ոգու առաջ, իսկ այսօր մենք չգիտենք, թե ինչ պետք է պատասխանենք, որտեղ պետք է փնտրենք նրանց։ Խնդրում եմ, աղերսում եմ՝ մի վարվեք հայ ժողովրդի հետ այսպես, սա անբարոյականություն է։ Խնդրում, ծնկաչոք աղերսում եմ՝ մենք պետք է կարողանանք բարձրաձայնել ճշմարտությունը, պետք է բարձրաձայնենք բոլոր սուտ խոսացողների, կեղծիքների, սուտ խոսացողների, սխալների համար, որոնք կատարվել են»,- ասաց նա։

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում