Հավաքների ազատության արգելքն այլեւս վերացված է. Արթուր Ղազինյան
ՀՀ վարչական դատարանն այսօր բավարարել է Արթուր Ղազինյանի, Արծվիկ Մինասյանի եւ Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը՝ հավաքների ազատության արգելքը վերացնելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Ղազինյանը։
«Հավաքների ազատության արգելքն այլեւս վերացված է։
Այսօր ՀՀ վարչական դատարանը, իր Թիվ ՎԴ/9623/05/20 վարչական գործով ընդունած որոշմամբ, բավարարել է իմ, Արծվիկ Մինասյանի եւ Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը, որով կասեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի եւ 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը»,- գրել է Ղազինյանը։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր