Զգացել ե՞ք, որ պետությունը չկա. անգամ կամավորների վրա է մնացել գերիներին փնտրելը. Աղասի Ենոքյան
Զգացել ե՞ք, որ պետությունը չկա. այսինքն այնպես չի, որ առաջ կար ու հիմա չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Առաջ կար նախկիններից մնացած ինչ-որ ժառանգություն, դրանով ինչ-որ բաներ էին անում, դոլարի կուրս էին պահում, պարգեւավճարներ էին տալիս, տոլմայի ու խորովածի տոն էին անում, Ռոբերտ Քոչարյանին էին բռնում, Հրայր Թովմասյանին էին գործից հանում, ու թվում էր թե պետությունը հենց դա է։
Նաեւ՝ վարչապետն էր լայվ մտնում ու ասում էր, որ մենք ամենահպարտն ենք, ու դրանով ապահովում էր պետության իմիտացիան։
Պետություն չունենալու առաջին կասկածները առաջացան COVID-19-ի համաճարակի շրջանում, երբ պետությունը իր գործը համարեց մարդկանց ասֆալտին պառկեցնելն ու ստիպելը, որ Նիկոլենց ցեխի արտադրած դիմակները առնեն, արգելեց իրեն քննադատելը ու վերջ, էլ բան չարեց։ Վարչապետի լայվերն էլ իջան ձեռքերը լվալու մանրամասն ինստրուկտաժի մակարդակի։
Հետո պատերազմի ժամանակ պետությունը իր գործը համարեց նահանջի հրամաններ տալը, հողեր զիջելը, հազարավոր զոհեր տալը, ու Արծրունի ստերը։
Հիմա պատերազմից հետո պետությունը անգամ չի լուծում փախստականների խնդիրները, չի զբաղվում վիրավորներով ու հաշմանդամներով, այս բոլորը թողնելով կամավորների վրա։ Անգամ կամավորների վրա է մնացել գերիներին փնտրելն ու փոխանակման տարբերակներ գտնելը։ Նիկոլը, լավ հասկանալով, որ պետություն ընդհանրապես չկա, նույնիսկ լայվ չի մտնում արդեն։
Եթե պետություն չկա, ի՞նչ վարչապետ, ինչի՞վարչապետ, ինչի՞ համար է նա։
Երեւի ժամանակն է, որ կամավորներով հավաքվեն ու սկսեն նախ պետությունը սարքել, հետո մի վարչապետացու էլ հաստատ կգտնեն նրանք, ում պետք է, որ պետությունը լինի»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը