«Իմ քայլից» դեռևս արժանապատիվ պատգամավորներ կան.Սաղաթելյան
Տեղեկություններ կան, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան արժանապատիվ պատգամավորներ, որոնք ուզում են գալ նիստի, բայց վախենում են, որ ժողովուրդն այլ կերպ վարվի։ Այս մասին Ազգային ժողովի դիմաց հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ժամը 20։00-ին ԱԺ նիստ է հրավիրվել, եթե նիստը չկայանա, մեզ անհրաժեշտ է «Իմ քայլից» 25 պատգամավոր։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, մարզերից եւ մայրաքաղաքից ընտրված իշխանական պատգամավորներին շարունակել զանգել, նամակներ գրել, որ գան ԱԺ։ Արդեն յոթ ժամ է մեր քաղաքացիները փողոցում են»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը ներկայացնելով իրենց պահանջն, ասաց, որ եթե ժամը 20։00 ԱԺ նիստ չկայանա, եւ մինչեւ կեսգիշեր էլ վարչապետը հրաժարական չտա, իրենք 12։30-ին ասուլիս կտան, եւ կներկայացնեն վաղվա ծրագիրը։
Իշխան Սաղաթելյանը հավաքի մասնակիցներին կոչ արեց գնալ տուն, հանգստանալ, ուժ հավաքել եւ պատրաստվել վաղվան։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր