Հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձեւով կասեցվելու են. Տիգրան Ավինյան
Իշխանությունը շատ կոշտ ձևով կասեցնելու է հեղաշրջման ցանկացած փորձ: Այս մասին Հայաստանի ՀԸ տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` հավելելով, որ եթե պետք է, գործող իշխանությունները կհեռանան, կընտրվի նոր իշխանություն:
«Ուզում եմ հիշեցնել, որ 90-ականներին, երբ Ադրբեջանում տեղի էին ունենում ներքաղաքական խմորումներ և խժդժություններ, հայոց բանակը բավականին էֆեկտիվ օգտագործեց այդ ներքաղաքական խնդիրները: Ես ուզում եմ վստահեցնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այս ռազմական դրության պայմաններում փորձում են պղտոր ջրում ձուկ բռնել, որ այս հարցում որևէ տիպի հանդուրժողականություն և թավիշ չի լինելու: Հայաստանի Հանրապետությունը և մեր պետականությունը ամենից և բոլորի ամբիցիաներից վեր է: Այսինքն՝ մեր ներքաղաքական պրոցեսները՝ ով է մեղավոր, ով է պատասխանատու, դրա հերթն անպայման գալու է, դրա հերթը գալու է, եթե պետք է այս իշխանությունները գնալու են, ընտրվելու է նոր իշխանություն, բայց երբևէ հեղաշրջման փորձերը թույլ տալ, ես անձամբ և մեր թիմը չենք կարող»,- ասաց Ավինյանը:
Հարցին՝ հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է, Ավինյանը պատասխանեց. «Ես նման վտանգ, այնուամենայնիվ, կոչերի մակարդակով լսել եմ, բայց ուզում եմ վստահեցնել, որ նման փորձերը շատ կոշտ ձևով են կասեցվելու»


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր