Ռուսաստանը և Թուրքիան Ադրբեջանի տարածքում հրադադարի վերահսկման կենտրոն կստեղծեն
Հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը ստեղծվում է Ադրբեջանի տարածքում, որը հարակից չէ Ղարաբաղին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին:
Թուրքիայի դերը սահմանափակվում է հրադադարի կենտրոնի ստեղծման շրջանակներում եւ չի վերաբերում Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ գործողությանը, հայտնել է աղբյուրը։
«Թուրքիայի դերը սահմանափակվում է հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծված ռուս-թուրքական կենտրոնի շրջանակներում և անմիջական կապ չունի խաղաղապահ գործողության հետ», - ասել է նա լրագրողներին: Ըստ աղբյուրի, այս կենտրոնը «ստեղծվում է Ադրբեջանի տարածքում, ոչ թե հարակից Լեռնային արաբաղին»: «Ենթադրվում է, որ այս կենտրոնից ռուս զինվորականները, իրենց թուրք գործընկերների հետ միասին, վերահսկելու են զինադադարի պահպանումը` օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող տեխնիկական միջոցները: Ռազմական գերատեսչություններն աշխատում են կենտրոնի գործունեության մանրամասների վրա», - պարզաբանել է նա, հաղորդում է« Ինտերֆաքս»-ը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...