«Թուրքիան կանգ չի առնի ԼՂ-ում․ հաջորդը կլինի Ղրիմը». ԴԺՀ-ի պաշտպանության նախկին նախարար
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ ադրբեջանական բանակի ռազմական հաջողությունը նպաստավոր կլինի Բաքվի հետևում կանգնած Թուրքիայի համար, որը կարող է հետագա նվաճումների դիմել՝ թիրախավորելով ռուսական Ղրիմը: Այս հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Իգոր Ստրելկովը՝ YouTube-ի իր ալիքում խոսելով թուրքական հնարավոր էքսպանսիայի մասին, գրում է topcor.ru-ն։
Ըստ Ստրելկովի՝ Թուրքիայի գործողությունները դուրս են ԼՂՀ-ի և Անդրկովկասի սահմաններից. ադրբեջանական զորքերի հարձակումները թուրքերի համար լայն հնարավորություններ են ստեղծում իրենց ազդեցության ոլորտն ընդլայնելու համար՝ սպառնալիքներ ստեղծելով անմիջապես Ռուսաստանի համար։
«Թուրքիան մտնում է Անդրկովկաս և այնտեղից չի հեռանա։ Եթե հաղթեն Անդրկովկասում, թուրքերը իրենց առջև կդնեն հերթական խնդիրները, իսկ նրանք արդեն փաստացի չեն թաքցնում դրանք»,- հայտարարել Է ԴԺՀ պաշտպանության նախկին նախարարը:
Նրա խոսքով՝ Թուրքիան չի բավարարվի Լեռնային Ղարաբաղով, և Անկարայի հաջորդ նպատակը կարող է լինել Ղրիմը: Եթե ավելի վաղ Էրդողանի կուսակցության պատգամավորները ակնարկում էին, որ Ղրիմը պետք է թուրքերինը լինի, ապա այժմ նման հռետորաբանություն ունի նաև երկրի նախագահը։
«Էրդողանն արդեն խոսել է այն անարդար պայմանագրերի մասին, որոնց պատճառով «Ռուսաստանը Թուրքիայից խլել է Ղրիմը»»,- ընդգծել է փորձագետը:
Ստրելկովը նշել է, որ այդ կապակցությամբ կարևոր նշանակություն ունի Ուկրաինայի տարածքում թուրքական հարվածային դրոնների արտադրության վերաբերյալ Անկարայի և Կիևի միջև համաձայնությունը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները