Պատերազմը փոխում է շատ տեսանկյուններ, կարգավիճակներ ու շատ այլ բաներ
Պատերազմը փոխում է շատ տեսանկյուններ, կարգավիճակներ։ Ու շատ այլ բաներ։ Առաջ ես չէի մտածում, որ կարող եմ ինքս հարցեր տալ հարգարժան խմբագրին։
Սովորաբար հարցեր տալու իրավունքը պատկանում է լրատվամիջոցների խմբագիրներին ու լրագրողներին, բայց պատերազմը փոխում է նաև այդ դոգման։
Հետևելով Միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված «Հնարավոր էր արդյոք խուսափել պատերազմից» թեմայով քննարկմանը, ես ինձ եմ վերապահում ընդամենը մեկ հարց բարձրացնելու իրավունքը։
Մնացած, բովանդակային հարցերին կանդրադառնամ ավելի ուշ, ավելի խաղաղ պայմաններում։
Հարցս ուզում եմ ուղղել իմ լավ բարեկամ Արամ Աբրահամյանին։
Հարգարժան Արամ Աբրահամյան, պրոֆեսիոնալ է, արդյո՞ք, այսպիսի միջոցառման մոդերատոր լինելը, երբ Ձեր բազմաթիվ գործընկերներ՝ լրագրողներ, խմբագիրներ օրենքով զրկված են կառավարության գործողությունները քննադատող հարցերից, վերլուծություններից։ Զրկված են կարծիք հայտնելու հնարավորությունից։ Երբ բազմաթիվ լրատվամիջոցներ ամենատարբեր հրապարակումների համար ենթարկվում են ծանր տուգանքների և փակման եզրին կարող են հայտնվել։ Արդա՞ր է, արդյոք, ազնի՞վ է այսպիսի տարբերակված մոտեցումը։ Ի վերջո, ի՞նչ է տալու Ձեր ակտիվ մասնակցությամբ այս քննարկումը, եթե կարծիք արտահայտելու իրավունքը սահմանափակված է։ Շեշտում եմ ՝ օրենքով։ Միակողմանի չի լինելո՞ւ քննարկման մթնոլորտը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը