«Ֆրանսիան պայքարում է իսլամիստական ծայրահեղականության, այլ ոչ թե ընդդեմ իսլամի»․Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը պայքարում է իսլամիստական ծայրահեղականության, այլ ոչ թե իսլամի դեմ՝ հակադարձելով Financial Times-ի հոդվածին, որը, ինչպես պնդել է Ֆրանսիայի նախագահը, սխալ է մեկնաբանել իր խոսքերը։
Նախօրեին հրապարակված նամակում Մակրոնը հայտարարել է, որ բրիտանական թերթն իրեն մեղադրել է «նախընտրական նպատակներով ֆրանսիացի մահմեդականներին անարգելու և նրանց նկատմամբ կասկածամտության մթնոլորտ ստեղծելու համար»։
«Ես ոչ մեկին թույլ չեմ տա պնդել, որ Ֆրանսիան կամ նրա կառավարությունը խրախուսում են մուսուլմանների նկատմամբ ռասիզմը»,- գրել է նա:
2015-ից ի վեր Ֆրանսիայում իսլամական ահաբեկչական հարձակումների ալիքի մասին խոսելիս Մակրոնը նկատել է, որ Ֆրանսիայում «ծայրահեղականության համար դեռևս նպաստավոր միջավայր կա»։
«Որոշ շրջաններում և համացանցում արմատական իսլամի հետ կապված խմբերը մեր երեխաներին Հանրապետության նկատմամբ ատելություն են սովորեցնում՝ կոչ անելով անտեսել իրենց երկրի օրենքները: Ահա թե ինչի դեմ է պայքարում Ֆրանսիան՝ ատելության և մահվան, որը սպառնում է իր երեխաներին, բայց ոչ երբեք իսլամի։ Մենք դեմ ենք խաբեությանը, մոլեռանդությանը, բռնի ծայրահեղականությանը, այլ ոչ թե կրոնին»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։
Ավելի վաղ Financial Times-ի թղթակցի կողմից հրապարակված հոդվածում ասվում էր, որ Մակրոնի կողմից «իսլամական անջատողականության» դատապարտումը կարող է «թշնամական միջավայր» ստեղծել ֆրանսիացի մահմեդականների համար:
Ավելի ուշ հոդվածը հեռացվել է թերթի կայքից՝ պատճառաբանությամբ, որ այն պարունակել է «թյուր տեղեկություններ»։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները