ՄԻԵԴ-ը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել հետեւել ռազմագերիների վերաբերյալ միջազգային չափանիշներին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել հետեւել միջազգային չափանիշներին՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում գերի ընկած անձանց առնչությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դատարանը նշել է, որ «բազմաթիվ բողոքներ է ստացել կոնկրետ գերիների վերաբերյալ՝ ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից»: Դատարանը խնդրել է երկու երկրների կառավարություններին տեղեկատվություն տրամադրել՝ արդյո՞ք այդ մարդիկ իսկապես գերեվարվել են: «Եթե այդպես է, դատարանը խնդրում է տեղեկացնել, թե ինչ պայմաններում են նրանք այժմ պահվում՝ անցնում են արդյոք բուժզննում կամ բուժում»,- ասվում է հաղորդագրությունում: «Դատարանը հիշեցնում է զինված հակամարտության ընթացքում գերի ընկած անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների գոյությունը եւ կոչ է անում երկու կողմերին մասնակցել համապատասխան ընթացակարգերին»,- ասվում է հայտարարության մեջ:
ՄԻԵԴ-ը չի նախատեսում նոր որոշումներ ապահովման միջոցառումների վերաբերյալ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, ասված է հայտարարության մեջ:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր