Ադրբեջանցի շիա գեներալները ապստամբություն են նախապատրաստում թուրքական հրամանատարության դեմ
Բաքվի գեներալները թուրքերի կողմից բանակի ղեկավարումից փաստացի հեռացվելուց հետո պատրաստվում են ապստամբություն սկսել գերատեսչության ներսում: Ադրբեջանցի սպաները, որոնք շիաներ են, վրդովված են այն փաստից, որ իրենց մարդկանց ռազմաճակատում փաստացի ղեկավարում են Թուրքիայի հատուկ ծառայությունները եւ արմատական սուննիական թեւի թուրքամետ ահաբեկչական խմբավորումների դաշտային հրամանատարները: Այս մասին հայտնում է Wargonzo տելեգրամ ալիքը` վկայակոչելով աղբյուրները Ստամբուլում:
«Ալիեւը եւս կորցնում է վերահսկողությունը երկրում տիրող իրավիճակի նկատմամբ: Այժմ նրա շրջապատում ներկլանային կոնֆլիկտ է բռնկվել: Փաշաեւների` Ալիեւի կնոջ կլանը նրանից Անկարայի արտաքին վերահսկողության տակ լիարժեք անցում է պահանջում: Ընդ որում, դա պահանջում է դա անել հենց հիմա: Իսկ Ալիեւը, փորձում է ավելի խորամանկ խաղ խաղալ` Մոսկվայի հետ երկխոսություն իմիտացնելով` Ռուսաստանի Դաշնության հետ կապերի արմատական սկանդալային խզումից խուսափելու համար: Ընդ որում, նա հիանալի հասկանում է, որ ամեն դեպքում ստիպված է լինելու պառկել Էրդողանի տակ:
Մի խոսքով` Ադրբեջանի ղեկավարը բազմավեկտոր իրավիճակում է հայտնվել»,- գրում է տելեգրամ ալիքը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...