Ահաբեկչություն Վիեննայում. հրաձգություն մայրաքաղաքի կենտրոնում. կան զոհեր եւ վիրավորներ
Վիեննայում անհայտ անձը սինագոգի՝ ժողովարանի հարևանությամբ կրակ բացելուց հետո պայթեցրել է իրեն: Վիեննայի ոստիկանությունը հաստատել է քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության մասին տեղեկությունը և հայտնել մի քանի տուժածի մասին:
Ընդհանուր առմամբ ժողովարանից քիչ հեռու գտնվող փողոցում մոտ 50 կրակոց է արձակվել:
Intelligence Group պորտալը, որը հետևել է համացանցում ահաբեկիչների գործունեությանը, հայտնել է Վիեննայում տեղի ունեցած հարձակումներին ջիհադիստների մասնակցության մասին, գրում է Интерфакс-ը:
Կայքի տվյալներով՝ ջիհադիստները հայտարարել են, որ Վիեննայում հարձակումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ «ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայում Ավստրիայի մասնակցության համար վճարն է»:
Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 2-ի: Այս մասին հայտնում է երկրի քաղաքապետ Միխաէլ Լյուդվիգը, փոխանցում է ТАСС-ը:
«Բացի սպանված տղամարդը, ևս 1 կին էլ մահացել է ստացած վնասվածքներից»,- նշել է քաղաքապետը ORF-2.հեռուստաալիքին:
Ավելի վաղ Վիեննայի քաղաքապետը նշել էր, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 15 մարդ է տուժել:
«Հոսպիտալացվել է 15 մարդ, նրանցից 7-ը ծանր վիրավորում են ստացել»,- ասել է քաղաքապետը:
Ավստրիայի ամբողջ տարածքում, այդ թվում սահմաններին, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, սակայն ուշադրության կենտրոնում մնում է Վիեննայի կենտրոնը, որտեղ երկուշաբթի տեղի է ունեցել հրաձգություն: Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ ներկայացուցիչ Գարալդ Զյորյոսը, փոխանցում է РИА Новости-ն:
Նա հավելել է, որ իշխանությունները ոչ միայն իրենց կոչն ուղղում են Վիեննայի կենտրոնական շրջանի բնակիչներին, այլև ամբողջ երկրում բնակվողներին, որոնց ՆԳՆ-ն հորդորում է փողոց դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում:
Վիեննայի դպրոցներում երեքշաբթի չեղարկվել են բոլոր դասերը ահաբեկչության պատճառով: Երեխաները կարող են տանը մնալ: Այս մասին հայտարարել է Ավստրիայի ՆԳՆ Կառել Նեհամմերը:
Վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է չորսի:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները