Ռուսական ԶԼՄ-ները՝ Արցախում պատերազմի մասին
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։
«Լենտա ռու»-ն հրապարակվել է 27 հոդված, 5-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 13-ը՝ հայկական կողմինը, 9-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 9 նյութից 8-ը՝ չեզոք, 0՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։
«Գազետա ռու»-ն հրապարակել է 61 հոդված, 13-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 29-ը՝ հայկական կողմինը, 19-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 19 նյութից 14-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 2-ը՝ ադրբեջանամետ։
«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 119 հոդված, 37-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 64-ը՝ հայկական կողմինը, 18-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 18 նյութից 13-ը՝ չեզոք, 4-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։
«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 56 հոդված, 16-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 21-ը՝ հայկական կողմինը, 19-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 19 նյութից 16-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 2-ը՝ ադրբեջանամետ։
«Ռեգնում»-ը հրապարակել է 57 հոդված, 12-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 23-ը՝ հայկական կողմինը, 22-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 22 նյութից 19-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։
Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը Լոս Անջելեսում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ թուրք խաղաղապահների մուտքը Արցախ անընդունելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար։ «Ադրբեջանն առավելություն ունի պատերազմում, քանի որ իր նավթային ռեսուրսների հաշվին հսկայական քանակությամբ զենք է գնել։ Բացի այդ, Թուրքիան ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին՝ զենք մատակարարելով և ահաբեկիչներ վարձելով» — նշել Օ’Բրայենը:
Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր Իլյա Կիվան իր Telegram-ալիքում գրել է, որ Ուկրաինան ակտիվորեն մասնակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև Ադրբեջանի կողմից ռազմական հակամարտությանը՝ այնտեղ զենք մատակարարելով: Ըստ ուկրաինացի պատգամավորի տեղեկությունների՝ «Ուկրսպեցէքսպորտ»-ից հերթական բեռը թռիչք է իրականացրել դեպի Ստամբուլ, ապա՝ Բաքու, որտեղ ստացողը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է։
Արցախում վիրավորում ստացած ռուս լրագրող Յուրի Կոտենոկը Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում երրորդ վիրահատությունն է տարել: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, լրագրողը շնորհակալություն է հայտնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի աշխատակիցներին՝ նշելով. «Պրոֆեսիոնալիզմը, կարեկցանքը, բարությունը այդ հրաշալի մարդկանց հատկանիշներն են»:
Եվրամիությունը 400 հազար եվրո մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ՝ հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը։ Մեծ Բրիտանիայի իշխանություններն իրենց հերթին ավելի քան 1 մլն ֆունտ ստերլինգ մարդասիրական օգնություն կհատկացնեն Արցախին։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր