«Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթապահության. զորախմբի հարամանատարն Արթուր Վանեցյանն է
«Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթապահության: Կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բազմաթիվ մարդիկ արձագանքել են կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մարտակոչին, իսկ զորախմբի հարամանատարը հենց Վանեցյանն է:
«Կազմակերպչական աշխատանքներն ամփոփման փուլում են, դրանից հետո Պաշտպանության նախարարությունը կկատարի նշանակում, և կուսակցության առաջին զորաջոկատը կմեկնի մարտական հերթապահության»,-ասաց Հակոբյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մարտակոչին արձագանքած և զորախմբին միացած քաղաքացիների մեջ կան Հայաստանի տարբեր վայրերից մարդիկ՝ ինչպես կուսակցականներ, այնպես էլ անկուսակցականներ։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը մարտակոչով հանդես էր եկել հոկտեմբերի 22-ին՝ նշելով, որ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր