«Ալաշկերտը» արեց առավելագույնը, իսկ մեկնաբանները հրաշքով փրկվեցին
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկությունը կշարունակվի առանց հայկական ակումբների: «Ալաշկերտը» Բելառուսում ԲԱՏԵ-ի հետ 1:1 խաղալուց հետո հաջողացրեց սեփական դաշտում պարտվել 3:1 հաշվով:
Ընդ որում, առաջինը գոլի հեղինակ դարձան հենց ալաշկերտցիները: Այսուհանդերձ, հետո բելառուսները երեք գոլ խփեցին, քանի որ կարգով ավելի ուժեղ էին, քանի որ հայաստանյան թիմի դարպասապահը Բեգլարյանն էր, եւ քանի որ Հայաստանի առաջնությանը մասնակցում է հազիվ վեց թիմ:
Եւ համաձայնվեք, «Ալաշկերտն» արեց առավելագույնը: Սա հայկական ակումբային ֆուտբոլի առավելագույն մակարդակն է:
Ի դեպ, եթե Հանրային հեռուստաալիքը չի կարողանում որակով հեռարձակում ապահովել, ապա սա արդեն շատ խոսուն փաստ է մեր երկրի իրողությունների մասին: Ի դեպ, ընդմիջմանն էլ իմացանք, որ հաղորդավարներին այնպիսի խցիկ են տրամադրվել, որ առաջին խաղակեսի ընթացքում հաճախ անջատվել են՝ օդի բացակայության պատճառով:
Top-News.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ