Բացառել սմարթֆոնների կիրառումը
Չնայած Հայաստանի ՊՆ-ի կողմից բազմիցս հնչեցված նախազգուշացումներին, սկսել են արձանագրվել դեպքեր, երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին իրենց հարազատները սմարթֆոններ են ուղարկում: Այս մասին հաղորդագրություն եւ տեսանյութ է տարածել ՀՀ ՊՆ-ն:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«Եվս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման քայլերից եւ կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու առավել եւս կիրառումը:
Նշենք, որ ժամանակակից տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս սմարթֆոնների միջոցով տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը, ինչից հետո հակառակորդը կարող է թիրախավորել նրանց: Սմարթֆոնի ազդանշանը հնարավոր է որսալ անօդաչու թռչող սարքի միջոցով, տեղորոշել գտնվելու վայրը եւ հենց նույն սարքով էլ իրականացնել օգտատիրոջ թիրախավորումը:
Հետեւաբար երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին սմարթֆոն եք ուղարկում, ինքնաբերաբար վտանգում եք նրա եւ իր զինակիցների կյանքը:
Մեկ անգամ եւս կոչ ենք անում կտրականապես բացառել նաեւ մարտական գործողությունների մասին ցանկացած տիպի քննարկումները բջջային կապի միջոցով:
Միշտ հիշեք, որ այդ խոսակցությունները հեշտությամբ կարող են գաղտնալսվել հակառակորդի կողմից եւ այդ պարագայում նույնպես կարող են թիրախավորվել մեր զինծառայողները:
Օգնենք բանակին անել իր գործը: Մեր չգիտակցված քայլերով պատերազմի հաղթական ընթացքին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա