ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության հարցը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը: ТАСС գործակալության հաղորդմամբ այս մասին երկուշաբթի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է հոկտեմբերին Խորհրդում նախագահող ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլիյ Նեբեզնյան:
«Այժմ անհրաժեշտ է ապահովել կատարումը (հրադադարի -խմբ.), դա ամենաառաջնային հարցն է, քանի որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց չի պահպանվել»,- նշել է նա:
Գլխավոր հարցն այն է, թե ինչպես պետք է կատարման նկատմամբ վերահսկողություն ապահովել:
«Այս հարցն, իհարկե, քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, եւ Խորհուրդը բավականին միակարծիք էր մոտեցումների հարցում»,- ասել է ներկայացուցիչը: Միեւնույն ժամանակ նա բացատրեց, որ տարածաշրջան ՄԱԿ-ի մշտադիտարկում իրականացնող պատվիրակություն ուղարկելու համար «Անվտանգության խորհրդի հատուկ մանդատ անհրաժեշտ կլիներ»: «Դա արագ գործընթաց չէ»,- նշել է դիվանագետը: «Հաղորդագրություններ են եղել այն մասին, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարը Հայաստանի եւ Ադրբեջանի կոլեգաների հետ քննարկել է, թե ինչպես կարելի է իրականացնել այդ վերահսկողությունը»,- նշել է Նեբեզյան:
Դիվանագետը չի բացառել, որ մշտադիտարկմամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ պատվիրակությունը, առավել եւս, որ այս կառույցն է իրականացնում կարգավորման գործընթացը: «Թե ով կլինի այնտեղ եւ ինչ կարգավիճակում, դեռ մնում է քննարկվող հարցերից մեկը»,- ավելացրել է նա:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...