Զախարովա․Պետք է շտապ համաձայնեցնել հրադադարի վերահսկման հարցերը
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Արցախում ստեղծված իրավիճակի հարցում «Ռուսաստանի գլխավոր ուղերձն այն է, որ պետք է անհապաղ հանդիպումներ կազմակերպել եւ կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմները համաձայնեցնել»։
«Երեկ Ռուսաստանի ԱԳ նախարարը մանրամասն խոսել է այդ թեմայի վերաբերյալ։ Մենք նմանատիպ մեխանիզմի հնարավորինս արագ գործարկման հույս ունենք»,- ասել է Մարիա Զախարովան։
Ինչ վերաբերում է քաղաքական մակարդակում կարգավորմանը, ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ «ԼՂ հիմնահարցի քաղաքական լուծումը հնարավոր եւ անհրաժեշտ է»։
«Բանակցությունների սեղանին շարունակում են մնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները՝ ԼՂ համապատասխան շրջանների փուլային ազատում, անվտանգության երաշխիքների պահպանում, ՀՀ ու ԼՂ միջեւ հուսալի կապի ապահովում մինչ այն պահը, երբ կհստակեցվի կարգավիճակը։ Կողմերը բազմաթիվ հայտարարություններ են անում, որոնցից շատերը էմոցիոնալ են. ամենակարեւորն այս պահին կրակի դադարեցումն է եւ անցումը բանակցային գործընթացին»,- ասել է Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ խոսնակը եւս մեկ անգամ հիշեցրել է նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը համաձայն չէ Թուրքիայի դիրքորոշման հետ, թե հակամարտությունը ռազմական լուծում ունի։
«Մենք չենք կարող համաձայնել հայտարարության հետ, որ հակամարտության լուծման ռազմական ճանապարհ կա եւ դա թույլատրելի է։ Ցավոք, Թուրքիան կարողացավ դա անել եւ հաստատել է, որ կաջակցի Բաքվի նախաձեռնած ցանկացած գործողություն, այդ թվում՝ ռազմական»,- Սերգեյ Լավրովի խոսքերն է մեջբերել Մարիա Զախավորան՝ նշելով, որ Ռուսաստանի դիրքորոշումը երկիմաստ չէ եւ կոնկրետ է։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...