Կոնգրեսը մեծացնում է ճնշումը Թրամփի վարչակազմի վրա՝ սանձելու Թուրքիային և զսպելու հակամարտությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև. The National
Թրամփի վարչակազմը մեծացող ճնշումների է ենթարկվում ամերիկացի օրենսդիրների կողմից, որոնք պահանջում են նախագահից օգտագործել իր ազդեցությունը դադարեցնելու համար Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտերի վերսկսումը, գրում է The National–ը։
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը, ինչպես նաև հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահները հոկտեմբերի 1-ին բանաձև են ներկայացրել՝ «դատապարտելով արդբեջանական ագրեսիան՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Թուրքիայի միջամտությունը հակամարտությանը»: Նշվում է, որ բանաձևին աջակցել են 50 դեմոկրատներ և 6 հանրապետականներ:
Աղբյուրը շեշտում է նաև, որ Շիֆը կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Պարբերականը հայտնում է, որ Սենատի 12 դեմոկրատ անդամներ՝ փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերի և արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Բոբ Մենենդեսի ղեկավարությամբ, առանձին նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչպես նաև հորդորելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «համոզել Թուրքիային անմիջապես հետ քաշվել հակամարտությունից»:
Աղբյուրը շեշտում է, որ դեմոկրատ կոնգրեսականներից մի քանիսը հանգստյան օրերին մասնակցել են հայերի կազմակերպած բողոքի ցույցերին ԱՄՆ-ում:
«Թրամփի վարչակազմը մեծապես լուռ է մնացել հակամարտության առնչությամբ, և որևէ նշան չկա, թե ներկայիս ճնշումները կփոխեն իրավիճակը»,- եզրափակում է պարբերականը՝ մեջբերելով Մայք Պոմպեոյի խոսքը, որի համաձայն՝ «երրորդ երկրները պետք է զերծ մնան կողմերի միջև հակամարտությանը միջամտելուց»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...