Առկա է բարձր փոխըմբռնում օրակարգում առկա բոլոր հարցերի շուրջ. Զոհրաբ Մնացականյանը՝ Լավրովի հետ հանդիպումից հետո
Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային, համաշխարհային թեմաների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու կառուցողական երկխոսության համար։
Նրա հավաստմամբ՝ առկա է բարձր փոխըմբռնում օրակարգում առկա բոլոր հարցերի շուրջ, ինչը վկայում է հայ-ռուսական գործընկերային բարձր հարաբերությունների մասին։ Նա բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, հատկապես հոկտեմբերի 9-ի՝ հումանիտար նպատակներով կրակի դադարեցման պայմանավորվածությունների մշակման գործում։
«Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի՝ անփոփոխ գլխավոր տնտեսական գործընկերը, երկկողմ ապրանքաշրջանառության մակարդակը շարունակում է բարձր մնալ նույնիսկ կորոնովիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական անկայունության ու առևտրատնտեսական ցուցանիշների անկման պայմաններում»,-ասել է Մնացականյանը։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին