Ադրբեջանը ցանկանում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել
Ադրբեջանը հնարավոր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարի Ինտերպոլով: Այդ մասին ադրբեջանական Միլի Մեջլիսում (խորհրդարան) ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով կոմիտեի անդամ Նիզամի Սաֆարովը:
Նրա խոսքով՝ դա կապված է այն տեղեկույթան հետ, թե ՀՀ երկրորդ նախագահն Ադրբեջանի «օկուպացված տարածքներ» զենք ու զինամթերք է տեղափոխել:
«Միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ նման քայլի գնացող անձանց նկատմամբ Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարվում»,- հավելել է պաշտոնյան:
Երեկ մամուլում տեղեկություներ էր հրապարակվել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով Արցախի Հանրապետություն է բերվել մեծ քանակությամբ զենք:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին