Արսեն Բաբայանը դիմել է դատախազություն
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տեղեկացնում է.
«1in.am լրատվական կայքը հոկտեմբերի 8-ին հրապարակել է սուտ տեղեկություն այն մասին, թե իբր դավաճանական գործողություն կատարելու մեջ կասկածվող և ձերբակալված անձն Արցախում հանդիպել է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին։
Ակնհայտ է, որ 1in.am լրատվական կայքը՝ չունենալով ոչ մի տվյալ, տեղեկություն կամ ապացույց, փաստացի առանձնապես ծանր հանցագործության մեղադրանք է ներկայացրել, հրապարակայնորեն իրականացրել փաստացի սուտ մատնություն Արթուր Վանեցյանի նկատմամբ, որից հետո այդ լուրը տարածում է ստացել սոցիալական ցանցերում այլ օգտատերերի եւ լրատվամիջոցների կողմից:
Հատուկ ընդգծում եմ, որ 1in.am լրատվական կայքը, դրա պատասխանատուները կամ փաստացի սեփականատերը գիտակցելով, որ իր կողմից տրամադրված ողջ տեղեկությունը կեղծ է, այնուամենայնիվ, հրապարակել է դրանք, այդպիսով կատարելով քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով (սուտ մատնություն) նախատեսված արարք։
Վերոգրյալի առթիվ քիչ առաջ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով դիմումս քննարկել քրեադատավարական ընթացակարգերով, ձեռնարկել անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումներ, քրեական գործ հարուցելու, արարքներին պատշաճ քրեաիարվական գնահատական տալու և նման արարքների կանխարգելմանն ուղղված համալիր գործողություններ կատարելու ուղղությամբ»։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին