ՌԴ գլխավոր դատախազը կոչ է արել կանխել վարձկանների ու ահաբեկիչների ներթափանցումն ԼՂ հակամարտության գոտի
Անհրաժեշտ է կանխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածք վարձկանների և ահաբեկիչների ներթափանցումը: Այդ մասին ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, գրում է ria.ru-ն։
«25 տարի շարունակ մենք համատեղ ջանքերով ստեղծել ենք մեխանիզմներ, որոնք ապահովում են Անկախ Պետությունների Համագործակցության տարածքում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և չենք կարող և չպետք է թույլ տանք, որ դրանք փլուզվեն։ Այժմ առաջնային խնդիր է պաշտպանել մարդկանց և ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ ապրելու իրավունքը, այդ թվում՝ հակամարտության տարածք վարձկանների և ահաբեկիչների, զենքի ապօրինի շրջանառության և ահաբեկչական ակտերի ֆինանսավորման միջոցով հարստացող անձանց ներթափանցման ցանկացած փորձ կանխելու միջոցով», -ասել է նա։
Բացի այդ, ՌԴ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել առ այն, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ տարբերակով, քանի որ միայն բանակցային սեղանի շուրջ երկխոսություն վարելու միջոցով հնարավոր կլինի խուսափել մարդկային զոհերից:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...