Մեդվեդեւը գնահատել է Ղրղզստանի եւ Հայաստանի քաղաքական ինստիտուտները
Ղրղզստանում բողոքի ակտիվ ցույցերի ալիքը ջնջել է բոլոր քաղաքական ինստիտուտները, թե՛ այնտեղ, թե՛ Հայաստանում իշխող կուսակցությունները իրենց դրսեւորել են չափազանց թույլ կողմով, հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ, ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ղրղզստանի իրադարձությունները՝ այնտեղ բողոքի ակտիվ ցույցերի հերթական ալիքն արդեն, ըստ էության, ջնջել, ճխլել է բոլոր քաղաքական ինստիտուտները։ Սա, իհարկե, անչափ ցավալի է իր՝ Ղրղզստանի համար»,- ասել է Մեդվեդեւը կուսակցական «ՊոլիտՍթարթափ» կադրային նախագծի մասնակիցների հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ Ղրղզստանը Ռուսաստանի կարեւոր գործընկերն է, եւ այնտեղ մշտապես գոյություն ունեցող անկայունությունը վնասում է տնտեսության զարգացմանը, «իսկ տնտեսությունն այնտեղ թույլ» է։
«Թե՛ Ղրղզստանում, թե՛ Հայաստանում իշխող կուսակցությունները այդ կարգի իրադարձություններից հետո իրենց դրսեւորել են չափազանց թույլ կողմով։ Այսինքն՝ նրանք ուղղակի ցնդել են, գոլորշիացել»,- հավելել է Մեդվեդեւը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...