Պոմպեո. ԱՄՆ-ն ամուր է կանգնած Բելառուսի ժողովրդի կողքին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ամուր կանգնած է Բելառուսի ժողովրդի կողքին: Ընդ որում՝ Պոմպեոն նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային չի անվանել երկրի օրինական նախագահ:
«Այո, մենք դեռ ամեն ինչի մասին չենք մտածել: Մենք դեռ աշխատում ենք այս գործընթացի վրա»,- ասել է պետքարտուղարը՝ պատասխանելով Fox News-ի այն հարցին, թե ԱՄՆ-ում խոսակցություն կա՞ Տիխանովսկայային օրինական նախագահ ճանաչելու մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Պոմպեոն նշել է, որ ինքը ծանոթացել է Բելառուսի դեմ պատժամիջոցներին, որոնք սահմանել են Մեծ Բրիտանիան եւ Կանադան, բայց չի ասել, թե արդյոք ԱՄՆ-ը հետեւելու է նրանց օրինակին եւ երբ դա կարող է պատահել: «Մենք գործիքներ ենք փնտրում, որոնք առավելագույնս կարող են ապահովել այն արդյունքները, որին ձգտում են Բելառուսները ոչ միայն Մինսկում, այլ նաեւ ամբողջ երկրում»,- ասել է նա՝ պատասխանելով պատժամիջոցների մասին հարցին:
Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ը պարզ հասկացրել է Ռուսաստանին, որ Բելառուսում ռազմական միջամտությունը չի ծառայելու ոչ մեկի շահերին: «Նման գործողությունները ոչ մեկի շահերից չեն բխում»,- ասել է Պոմպեոն: «Դա ոչ մի օգուտ չի բերի Ռուսաստանի ժողովրդին, չի օգնի Բելառուսի ժողովրդին, դա կբարդացնի հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ»: ԱՄՆ պետքարտուղարը Բելառուսի նկատմամբ Միացյալ Նահանգների դիրքորոշումը անվանել է «բավական միանշանակ»: «Մենք ակտիվորեն աջակցություն ենք ցուցաբերում»,- ասել է Պոմպեոն: - Մենք հայտարարել ենք, որ ընտրությունները կեղծվել են դրանց ավարտից մի քանի օր անց: Մենք դեմ էինք երդմնակալության արարողությանը: Մենք չենք կարծում, թե դա իմաստ ունի»:
Նա խոստացել է, որ ԱՄՆ-ը եւ ամերիկացի ժողովուրդը կաջակցեն Բելառուսի ժողովրդին իրենց ձգտումներում:
«Մենք գիտենք, թե ինչ է ուզում Բելառուսի ժողովուրդը: Մի նոր բան»,- ասել է Պոմպեոն: - Նրանք ազատություն են ուզում: Նրանք ուզում են շրջադարձ այլ ուղղությամբ, որը նախագահ Լուկաշենկոն չի տվել իրենց, եւ մենք պատրաստվում ենք նրանց կողքին լինել, որպեսզի փորձենք օգնել նրանց, աջակցել նրանց, օգտագործել մեր դիվանագիտական հնարավորությունները` նրանց հուշելու առաջ գնալու լավագույն ճանապարհը»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...