Հակամարտությունում կանադական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ պնդումները կհետաքննվեն․ Կանադայի ԱԳՆ
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը կարգադրել է հետաքննություն անցկացնել հայ-ադրբեջանական հակամարտությունում կանադական տեխնոլոգիաների օգտագործման մասին հայտարարությունների ֆոնին, հայտնում է CTV News-ը:
«Կանադան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ, եւ մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հետեւել հրադադարի եւ խաղաղ բնակչության պաշտպանության մասին պայմանագրին»,- ասել է նախարարը:
Նրա մեկնաբանությունները հաջորդել են Կանադայի հայ համայնքի հայտարարություններին այն մասին, որ կանադական արտադրության կրիչն օգտագործվել է թուրքական անօդաչու թռչող սարքերում, որոնք, ըստ նրանց, օգտագործվել են հայ-ադրբեջանական հակամարտությունում:
Կանադայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սեւակ Բելյանը CTVNews.ca-ին տված հարցազրույցում նշել է, որ թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներում կան «անհերքելի ապացույցներ» այն մասին, որ այդ անօդաչու թռչող սարքերն հատուկ օգտագործվում են «ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական թիրախները հայտնաբերելու եւ դրանք խոցելու համար»:
Վերջերս Կանադայի Project Ploughshares խաղաղության հետազոտությունների ինստիտուտ ծավալուն զեկույց էր հրապարակել թեմայի վերաբերյալ: Դրանում խոսվում է այն ապացույցների մասին, որ Օնտարիո նահանգի Բուրլինգտոնից L3Harris Wescam կրիչները տեղադրվել են թուրքական անօդաչու թռչող սարքերի վրա, որոնք առավել հայտնի են որպես դրոններ:
CTV News-ը մեկնաբանության համար դիմել է ընկերությանը, սակայն պատասխան չի ստացել: «Ներկայումս մենք գոհ չենք նրանից, թե ինչպես է կառավարությունն արձագանքում իրավիճակին»,- ասել է Բելյանը:
«Իրավիճակն այնքան սարսափելի է, որ զոհ են դառնում խաղաղ բնակիչները, անմեղ երեխաները, կանայք եւ տղամարդիկ»,- հավելել է նա:
Բելյանը երկրի կառավարությանը կոչ է արել «անհապաղ դատապարտել» այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...