Այս պահին ես բոլորին կոչ եմ անում հանգիստ լինել, պատրաստ լինել յուրաքանչյուրն իր առջև դրած խնդիրը մեր երկիրի պաշտպանության առումով կատարելու
ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ է Զինված ուժերի ղեկավարության հետ և վստահ է, որ Զինված ուժերի ղեկավարությունը գիտի՝ ինչպես կատարել իր առջև դրված խնդիրները.
«Այդ հերթական թուրք-ադրբեջանական սադրանքին մենք կարող ենք դիմագրավել միայն հայկական բանակի շուրջ համախմբվելով, և նաև՝ մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ ու ՀԱՊԿ կազմակերպության շրջանակներում ճիշտ դիվանագիտական և ռազմադիվանագիատական գործունեությամբ»:
Սեյրան Օհանյանը նաև վստահություն հայտնեց, որ մեր զինվորները պատրաստ են իրականանցնել ցանկացած կանխարգելիչ միջոցառում. «Այս պահին ես բոլորին կոչ եմ անում հանգիստ լինել, պատրաստ լինել յուրաքանչյուրն իր առջև դրած խնդիրը մեր երկիրի պաշտպանության առումով կատարելու, որովհետև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության թե՛ իշխանությունները, թե՛ ԶՈւ ղեկավարությունը համապատասխան որոշումներն արդեն ընդունել են՝ երկիրը համախմբելու, համընդհանուր զորհավաք իրականցնելու, և բացի դրանից էլ՝ առաջին գծում հրամանատարական կազմը, զինվորները ՊՆ հրամանատարության ներքո քաջարի կերպով իրենց պարտականությունները կատարում են: Մեր հրամանատարները հմուտ են, մեր զինվորները՝ քաջարի և այսօր, ինչպես միշտ, հերոսաբար պաշտապանում են մեր դիրքերը և նաև պատրաստ՝ ցանկացած կանխարգելիչ միջոցառումներ իրականցնելու»:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Իտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալ