Ալիևին պետք է ոչ թե Ղարաբաղը, այլ հայերի և Հայաստանի տեսքով թշնամու կերպարը, որպեսզի շեղի իր ժողովրդի ուշադրությունը
Ռուսաստանի, Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ մեկնաբանելով Արցախի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումների մասին լուրերը:
«Առավոտից ընկերներիցս բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստացել այն մասին, որ Ադրբեջանը զանգվածային գնդակոծության է ենթարկում հայկական դիրքերը Ղարաբաղում: Անկեղծ ասած, ենթադրում էի, որ սադրանքն ավելի վաղ տեղի կունենար՝ մեկ-երկու օր անց այն բանից, երբ ադրբեջանական ԶԼՄ-ներում կեղծ լուրեր տարածվեցին Ադրբեջանի բանակին օգնության ժամանած սիրիացի իսլամիստների մասին»,- գրել է բլոգերը:
Վերջինս մի քանի վերլուծական կետ է ներկայացրել՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի մտածելակերպին: Նա շեշտել է, որ այն ամենն, ինչ արվում է Ադրբեջանում Ղարաբաղի հետ կապված հարցում, «ինքնափիառի» և ներադրբեջանական հասարակության շրջանում Իլհամ Ալիևի կերպարի ամրապնդման համար է:
«Իլհամ Ալիևին պետք է ոչ թե Ղարաբաղը, այլ հայերի և Հայաստանի տեսքով թշնամու կերպարը, որպեսզի շեղի սեփական ժողովրդի ուշադրությունն արդեն 30 տարի տիրող սարսափեցնող աղքատությունից, կոռուպցիայից և իշխանության բռնազավթումից երկրում»,- շեշտել է Լապշինը:
Վերջինս ընդգծել է, որ Ադրբեջանի բանակում պաշտոնից հեռացվել են բոլոր փորձառու և իրենց գործին նվիրված սպաները, որոնք կարող էին իսկապես սպառնալ Հայաստանին: «Բանն այն է, որ Իլհամ Ալիևի համար շատ ավելի կարևոր է գեներալի ծագումը, որպեսզի «նույն գյուղից լինի և համբուրի իր ձեռքը», քան պրոֆեսիոնալությունը մարտի դաշտում»,- գրել է բլոգերը:
Անդրադառնալով հայկական բանակին՝ Լապշինը նշել է, որ մեր բանակն առավել լավ է պատրաստված և առավել շահեկան ռազմավարական դիրքեր է զբաղեցնում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...