Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը մտադիր է ունենալ 110 հազար GPU. Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայան Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. վարչապետը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց ԱՄՆ-ը կրկին ժամանակավորապես թույլատրել է ռուսական նավթի հետ կապված գործարքները Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ «Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է ՆԳՆ ստորաբաժանումները իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ «5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցներն ընդհատեք․ ոստիկանությունը զգուշացնում է Հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայան Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն Ֆրանսիայում Ուկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին

Հայաստանը մտադիր է ունենալ 110 հազար GPU. Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր ԵսայանԿա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. վարչապետը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետՖրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոցԱՄՆ-ը կրկին ժամանակավորապես թույլատրել է ռուսական նավթի հետ կապված գործարքներըԱլեն Սիմոնյանը հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ«Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն էՆԳՆ ստորաբաժանումները իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ«5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցներն ընդհատեք․ ոստիկանությունը զգուշացնում էՀիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրումԱվտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայանՀայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն ՖրանսիայումՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև պայմանագիր ստորագրվեցԱլեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարցերի լայն շրջանակ է քննարկվելԱղասի Աղասյանը հետմահու արժանացել է բրոնզե մեդալներիՀանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպՖրանսիայում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովըԼիանա Գյուրջյանը ստացել է 2019 թ․-ի Եվրոպայի առաջնության փոփոխված մեդալներըՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացըԱրագածոտնի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է բենզինի վաճառքըԹուրքիայում ձերբակալվել են դպրոցների վրա հարձակումների սպառնալիքի համար կասկածվող անձինքԻրանը մասամբ բացել է օդային տարածքըԼավրովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ 17 անձ ձերբակալվել է․ ՔԿԱվտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը ճանապարհների որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվիՍպասվում է անձրևԲաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեինՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՍի Ցզինպինը «շատ ուրախ է» Հորմուզի նեղուցի բացման համար․ ԹրամփՎենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակըՀՀ վարչապետի ճեպազրույցըԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբՆուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը վաղը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարՁերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորըՕդանավակայան տանող ճանապարհը նորոգվում էժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի են ձիասպորտի Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողներըՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններԽարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջըԲարսելոնան նոր պահանջներով դիմել է ՈւԵՖԱԽաղաղության ուղերձներ Սյունիքից․ Մեղրին 2026 թ-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն էԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափումԴուբայի գլխավոր խորհրդանիշներից մեկը ժամանակավորապես կփակվիWarner Bros.-ը հաստատել է «Game of Thrones: Aegon’s Conquest» աշխատանքային վերնագրով լիամետրաժ ֆիլմի մշակումըՌեալը տրանսֆերի է հանել ԿամավինգայինԱրհեստների միջազգային փառատոն` Մեղրի և Ագարակ համայնքներումԷրոլ Մասկը Ռուսաստանում կազմակերպում է վճարովի «VIP հանդիպումներ» Մենք պայքարեցինք մինչև ամենավերջ, սակայն դա բավարար չէրԸմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերը
Հայաստան

Թոքի քաղցկեղ. Ի՞նչ է պետք հաշվի առնել արդյունավետ բուժման համար

Թոքի քաղցկեղը տարածվածությամբ առաջինն Հայաստանում: Միայն 2019թ-ին Հայաստանում հայտնաբերվել է թոքի քաղցկեղի 860 դեպք, դեպքերի 50%-ի դեպքում պացիենտները դիմել են մասնագետներին քաղցկեղի 4-րդ փուլում: Սա բավականին մտահոգիչ ցուցանիշ է, որի կապակցությամբ էլ երեկ՝ սեպտեմբերի 25-ին Հայաստանի առաջատար կլինիկական ուռուցքաբանները, վիրաբույժները, թորակալ վիրաբույժներն ու ախտորոշիչ մասնագետները հավաքվել էին քննարկելու թոքի քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդները: «Թոքի քաղցկեղի պրեցիզիոն բուժման մոտեցումները» խորագրվ գիտական կոնֆերանսը կազմակերպվել էր Առողջապահության նախարարության հովանու ներքո ու Ռոշ ընկերության աջակցությամբ.

“Քննարկելու ենք ինչպես վիրաբուժական, այնպես էլ քիմիաթերևապևտիկ ու թիրախային բուժման մեթոդները: Զեկուցողները պատմելու են նորագույն մոտեցումների մասին ու ներկայացնելու տարբեր բժշկական կենտրոնների ունեցած փորձը: Տարբեր մասնագետներով մի հարկի տակ հավաքվելով՝ փորձելու ենք հարցին անդրադառնանք տարբեր տեսանկյուններից, քանի որ նպատակն է էլ առավել արդյունավետ դարձնել թոքի քաղցկեղի բուժումը Հայաստանում»,-մեզ հետ զրույցում փոխանցեց կոնֆերանսի կազմակերպիչ, Ուռուցքաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը:
Ըստ նրա՝միջոցառման կարևոր կետերից մեկը երկխոսությունն է վիրաբույժների հետ. «Երբեմն պատահում է, որ վիրաբույժները 4-րդ փուլի մետաստատիկ թոքի քաղցկեղ ունեցող պացիենտին ուղարկում են տուն՝ ասելով, թե բուժման համար այլևս ուշ է, որ իսկ իրականում ճիշտ կլինի ուղղորդեն ուռուցքաբանի մոտ, քանի որ իրականում թիրախային բուժման միջոցով կարելի է երկարակյացություն ապահովել այս պացիենտների համար, անգամ լինում են դեպքեր, որ լյարդի ու գլխուղեղի մետաստազներով պացիենտը կարող է ապրել 4-5 տարի լիարժեք կյանքով թիրախային թերապիայով բուժման ճիշտ ռազմավարություն ընտրելու դեպքում»,- հավելեց Հայկուհի Գյոկչյանը:
Հայկական թորակալ վիրաբուժության ասոցացիայի ղեկավար Հովհաննես Սարկավագյանը համաձայն է, որ 4-րդ փուլի մետաստատիկ քաղցկեղ ունեցող պացիենտի հետ պետք է աշխատեն ուռուցքաբանները: Նա նկատեց նաև, որ Հայաստանում թոքի քաղցկեղի բուժումը դրված է շատ բարձր մակարդակի վրա, սակայն բուժման ավելի լավ արդյունքների համար կարևոր է առաջնահերթ է սկրինինգային ծրագրերի ներդրումը, որպեսզի հնարավոր լինի քաղցկեղը ավելի փուլերում հայտնաբերել ու պացիենտերին երկար ապրելու հնարավորություն տալ: Դրան զուգահեռ նա պացիենտներին, որոնք թոքի հետ կապված խնդիրներ են ունեցել՝ բուժվել են տուբերկուլյոզից կամ աբցեսից, որևէ վիրահատություն են տարել թոքի շրջանում, խորհուրդ տվեց տարին մեկ պարտադիր հետազոտվել, քանի որ թոքի վրա սպիական փոփոխությունները կարող են նպաստել թոքի քաղցկեղի առաջացմանը:
Սքրինինգային ծրագրերի անհրաժեշտությունից զատ քննարկման ընթացքում մասնագետները թոքի քաղցկեղի արդյունավետ բուժման շրջանակում շեշտադրեցին նաև ծխելու դեմ պայքարի կարևորությունը, քանի որ այն ոչ միայն առաջնային ռիսկի գործոն է, այլև ըստ վիճակագրության՝ չծխող պացիենտների դեպքում բուժումն ավելի լավ արդյունք է տալիս, քան երբ պացիենտը ծխող է:
Միջոցառումն ավարտվեց պոզիտիվ շեշտադրումով, որ նման հանդիպումների հաճախակիությունը թույլ կտա մասնագետներին էլ լավ արդյունքներ ապահովել ու թիմային աշխատել, որից առաջնահերթ շահելու են քաղցկեղի պես բարդ հիվանդությանը բախված պացիենտները:

Առողջապահական համակարգ /mednews.am/