Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն
«Հրապարակ» թրթը գրում է. «Քաղպայմանագրի» հերթական ընդլայնված նիստի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մեր տեղեկություններով, հերթական սկանդալային առաջարկն է ներկայացրել կառավարությանը՝ սահմանել տուգանք բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր գնումներ կատարելիս կամ ծառայություններից օգտվելից ՀԴՄ կտրոններ չեն վերցնի։ Պատգամավորն ասել է՝ միայն այդպես է հնարավոր պայքարել ստվերի դեմ եւ բյուջեն լցնել ու տնտեսական հավասարություն ստեղծել։
Մեզ հետ զրույցում Աղազարյանը հաստատեց, որ նման առաջարկ է արել։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ քաղաքացին ինքն է առաջին հերթին շահելու դրանից եւ, ուրեմն, պիտի շահագրգիռ լինի, որ ՀԴՄ կտրոն տան իրեն։ Եվ հետո՝ եթե քաղաքացին առեւտուր է անում, բայց չի վերցնում ՀԴՄ կտրոնը, նշանակում է՝ ինքը նույնքան իրավախախտ է, որքան տվյալ խանութի տերը։
Իսկ եթե քաղաքացին պահանջատեր լինի այդ հարցում, սա ոչ միայն ֆինանսական խնդիր է լուծելու, այլեւ տնտեսության դաշտում իրավական եւ ֆինանսական հավասարության ամրապնդման հարցում հսկայական նշանակություն կունենա, որովհետեւ, եթե դու ՀԴՄ չես տպում, իսկ ես տպում եմ, ուրեմն մենք անհավասար դաշտում ենք, իսկ դա բացասական հետեւանքների է բերում»։
Թե ինչպես են վերահսկելու եւ պատժելու օրինախախտ քաղաքացիներին, դրա պատասխանն էլ կա։ «Եթե քաղաքացին իմանա, որ 10 անգամից կամ 100 անգամից մեկ անգամը բռնվելու է, ապա ինչո՞ւ պիտի անընդհատ նման անհանգստության մեջ ապրի՝ ամեն անգամ կվերցնի»,- վստահ է պատգամավորը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր