Արարատ Միրզոյանի նման տաղանդավոր ԱԺ նախագահ երբեք չենք ունեցել
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 18–ին պարգևատրումների մասին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի պատգամավորներին, աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 75%-ի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»։
Նշենք, որ Ազգային ժողովի նախագահի պարգևատրումն ըստ այդ կազմել է 892,890 դրամ, փոխնախագահներինը՝ 694,470 դրամ, պատգամավորներինը՝ 496,050 դրամ, ԱԺ նախագահի խորհրդականինը, օրինակ, 471,247 դրամ։
Այս որոշումը եւս մեկ անգամ վկայում է, որ Արարատ Միրզոյանը տաղանդավոր է եւ սիրում է իր ընտանիքը, հարգում պատգամավորներին եւ նրանց ընտանիքի անդամներին: Նման տաղանդավոր ԱԺ նախագահ մենք երբեք չենք ունեցել: Որեւէ մեկը նախկինում չէր գիտակցում, որ ինքն իրեն կարող է նման պարգեւավճարներ շնորհել, այն էլ այն պայմաններում, երբ ժողովրդի կենսամակարդակը կտրուկ անկում է ապրում:
Top-News.am


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Իտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալ