Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան Կայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն Բայրամովը Փաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններով Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Առաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը Ցանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհին ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. Կալաս Ադրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետը Հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասին Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի Այս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն է Ուկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրա

Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՎարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետՀայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունըՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետՁեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետՀովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիրՆախագահ Մակրոնի հետ` Երեւանի կենտրոնում ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Թոփ-լուրեր

Ո՞վ է մտածում Փաշինյանի փոխարեն

Օր օրի ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը դարձել է իր շրջապատի պատանդը։ Երբեմն տպավորություն է, որ նա ընդհանրապես դադարել է ինքնուրույն մտածել, ինքնուրույն հասկանալ իրականությունը, ինքնուրույն որոշումներ կայացնել։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի կոլեկտիվի հետ կատարված պատմությունը մարդկային բանականության տեսակետից դժվար է հասկանալ։

Անկախության օվա առթիվ պարգևատրվել են բոլորը, բացի «Նորքի» անձնակազմից։ Երեկվանից շոկի մեջ է թե´ բժշկական հանրությունը, թե´ լայն հասարակությունը։ Միակ բացատրությունը, որը հնչում է, հետևյալն է. համավարակի ամենալարված փուլում նախարար Ա. Թորոսյանը անձնական խնդիրներ ունի  Նորքի տնօրենի՝ Մհեր Դավիդյանցի հետ։

Լավ, Ա. Թորոսյանի խեղճությունը հասկացանք, բա վարչապետ Փաշինյանը ո՞վ է. կա՞ մի հարց, որտեղ նա կարողանում է ինքնուրույն հասկանալ վիճակը և կայացնել որոշումներ։ Թե՞ նա դարձել է մերձավորների մանիպուլյացիաների գերին։ Աղմուկն այնքան մեծ է, իսկ վիճակն այնքան անհեթեթ, որ նա ստիպված է լինելու թե´ բացատրություններ տալ, թե´ կոնկրետ հետևություններ անել։

Գրեթե նույն պատմությունն էր Արյունաբանական կենտրոնի տնօրենի հարցում։ Մինչև բուժանձնակազմը չգնաց աննախադեպ քայլի, չսպառնաց  աշխատանքից զանգվածային ազատվելու հեռանկարով, վարչապետը չհամարձակվեց նախարար Արսեն Թորոսյանի դեմ գնալ։

Մեկ այլ նմանատիպ տգեղ պատմություն է կրթության ոլորտում, մասնավորապես՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետ կապված։ Ինչ է թե՝ Արայիկ Հարությունյանը ունի անձնական դիրքորոշում՝ Աշոտ Բլեյանի հետ կապված, վարչապետ Փաշինյանը չի համարձակվում կայացնել օրինական և միակ տրամաբանական որոշումը։ Կա անգամ պաշտոնական գրագրություն՝ վարչապետ Փաշինյանը տալիս է հանձնարարական ԿԳՄՍ նախարարին՝ 5 օրյա ժամկետում այս ճանապարհով լուծել հարցը, իսկ նախարար Արայիկ Հարությունյանը փաստացի «պատռում է» այդ հանձնարարականը՝ ասելով, որ նպատակահարմար չի գտնում անել դա։ Այսքանից հետո ավելորդ է մանրամասների մեջ մտնել, բայց նման դեպքերում Փաշինյանն արժեզրկվում է ոչ միայն որպես վարչապետ, ինչը վտանգավոր է երկրի համար, այլև՝ որպես մարդ, ինչը ողբերգություն է իր համար։ Իր դեմ թշնամացնել հսկայական կոլեկտիվների և մարդկանց, որ իր կողքին են եղել կյանքի ամենաժվար պահերին. իսկապես քչերը կարող են նման բան անել։ Հետաքրքիր է, որ Նորքի հիվանդանոցի դեմ այդ հրապարակային «տոնական» դեմարշից հետո երեկ արդեն ֆեյսբուքյան բաց հարթակներում շատերը սկսեցին բարձրաձայն մտորել. փաստորեն

Արյունաբանականի կոլեկտիվը միանգամից ճիշտ մարտավարություն էր ընտրել՝ դիմելով հրապարակային կտրուկ քայլերի, քանի որ փափուկ խոսքը և զուսպ մոտեցումը այս կառավարությունը պարզապես արհամարհում է։ Արդյո՞ք պետք է այսուհետ բոլոր կոլեկտիվները գնան ծայրահեղ քայլերի ճանապարհով, որպեսզի իրենց արդարացի, օրինական պահանջները լուծում ստանան։

Խնդիրն ավելի լայն է. իսկ արդյո՞ք մյուս ոլորտներում նույնպես նույն վիճակը չէ։ Եթե այս՝ բացառապես անձնական մոտիվացիայի վրա հիմնված գործունեությունը հատուկ է միայն այս կոնկրետ նախարարություններին, ապա սա արդեն նմանվում է ոչ թե իշխանության, այլ՝ կառավարության ներսում գործող մի փոքր խունտայի։ Իսկ գուցե մյուս նախարարություններում նույնպես այդ վիճակն է, ու ներսում՝ հանրության աչքից հեռու, նորից ամեն ինչ անձնական մոտիվներով է որոշվում ու կառավարվում՝ ի վնաս երկրի և լայն հանրային շահի։ Այս զարգացմանը պետք է շատ ուշադիր լինի նաև իշխող խմբակցությունը։


Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ