Փուչիկներով ու ծափերով՝ ինչպես ցանկացել էր մայրը. մահացած 30–ամյա ծննդկանի դուստրը հիվանդանոցից դուրս գրվեց
«Շենգավիթ» ԲԿ-ից այսօր՝ սեպտեմբերի 22-ին, դուրս է գրվել 30-ամյա մահացած ծննդկանի՝ Սեդա Ասատրյանի աղջիկը։ Երեխային հիվանդանոցի մուտքի մոտ հարազատները դիմավորեցին այնպես, ինչպես Սեդան էր ցանկացել ու նախապատրաստել՝ փուչիկներով, ծափերով։
Երեխային նախ ցանկացել են մոր անունով անվանակոչել, բայց հայրը պնդել է, որ աղջկան անվանեն Նարե, որը նրա համար մայրն էր ընտրել։
Մահացածի ազգականները պահանջում են արդար դատական քննության։
Նրանց խոսքով՝ բժիշկ Աշոտ Սիրունյանը, որն ամիսներ շարունակ հետևել է հղիությանը, տեղյակ է եղել, որ Սեդան հակաբիոտիկի նկատմամբ ալերգիա ունի, չնայած դրան ծննդկանին հակաբիոտիկ են սրսկել, ինչն էլ հանգեցրել է մահվան։ «Շենգավիթ»ԲԿ-իգլխավոր բժշկի տեղակալ Ռուսուդան Վարդանյանն էլ հակադարձում է՝ թե ծննդկանին սրսկել են հակաբիոտիկ ոչ թե այն խմբից, որը նան հակացուցված էր, այլ՝ մեկ այլ խմբից։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, նախապես հակաբիոտիկի փորձարկում չի եղել, քանի որ հիմա նման փորձարկում անելու պրակտիկա բժշկությունում չի կիրառվում, և նույնիսկ փոքրիկ փորձարկումը կարող էր նույն հետևանքն առաջացնել։
Հարազատների մոտ նաև կասկած է առաջացրել այն փաստը, որ դեպքը տեղի ունենալուց անմիջապես հետո հիվանդանոցը ոստիկանությանը չի տեղեկացրել։ Հիվանդանոցի ներկայացուցիչը այս տեղեկությունը նույնպես հերքում է։
Հիվանդանոցը հերքում է նաև հարազատների այն մեղադրանքը, թե «Շենգավիթ» ԲԿ Մանկաբարձական բաժնի վարիչ Աշոտ Սիրունյանը գերբեռնված է աշխատել։
Սեդայի հարազատները վստահեցնում են, որ իրենք մինչև վերջ պայքարելու են՝ արդար վճռի հասնելու համար։ Նրանք վստահ են, որ Սեդան բժշկական անփութության զոհ է դարձել։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով