Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աստղային կազմ՝ ընդդեմ Բրազիլիայի Թրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. Լուկաշենկո Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Վերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափով Բլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համար Միլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնում Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրեն Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են

Աստղային կազմ՝ ընդդեմ ԲրազիլիայիԹրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. ԼուկաշենկոԱրա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնիցՎերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափովԲլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համարՄիլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնումՄելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողությունՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգովԻսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով«Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրենՓարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում ենՔեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստեսԱյսօր կսկսվի գարնանային գիշերահավասարըԹբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագանԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել «19th Agzamov Memorial»-ի առաջին երկու խաղափուլերումԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալՇրջանառվող Սահմանադրության «նախագիծը» վերջնական չէ. ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումըԻրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասինԷս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ էՊՆ-ն մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերըԻսրայելում ձերբակալվել է պահեստազորային՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՔԿՀ-ում կալանավորվածը փորձել է ինքնասպան լինելԾաղկաձորում 24 ժամ ջուր չի լինիԵս չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. ԹրամփՍամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան«Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթԱրաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը ՄասկատումԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինիի մաhվան մասինԻրանը պնդում է, որ հրթիռների պակաս չունիՊատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո ԳուտերեշՆեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումիցՄեր աղջիկները ուշ ժամի հանգիստ, ոտքով գալիս են տուն, սա Հայաստանի լավ վիճակի մասին է խոսում. Անդրանիկ ՔոչարյանԵրեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնունԿուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարցԻրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». ՆեթանյահուԱլիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուցՇարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համարԵրուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարումԱշտարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն կասեցվել. ՍԱՏՄԷստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համարՄակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցըԱՄՆ-ն կարագացնի Մերձավոր Արևելք ծովային հետևակայինների ուղարկումը. NBC NewsԲաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել ենԱմփոփվել են «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքներըԱպօրինի թմրաշրջանառությունից հանվեց 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը վերականգնվել էԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծըՀՀ սնանկության դատարան 2025-ի ընթացքում մուտքագրվել է 4733 սնանկության գործԻրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Քաղաքականություն

Հայաստանի անվտանգության «դոսյեն»

Ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած նյութը Հայաստանում մեծ ակտիվություն առաջացրեց։ Քաղաքական և փորձագիտական շրջանակներից հետո դրան արձագանքեց նաև ԱԱԾ պետը. « ... Այդ հոդվածն ինքնին ամբողջությամբ իրենից ենթանդրում է որպես հանցագործության մասին հաղորդում և ԱԱԾ-ն որպես իրավապահ մարմին բանականաբար քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի»։

Հայաստանի խոցելի լրջությունը

Կարծում ենք՝ սա լավ առիթ է հասկանալու այս և այլ դոսյեների ազդեցությունը և դրանց կարևորությունը։

Ռուսական կոչվող «Դոսյե» կենտրոնը Միխայիլ Խոդորկովսկու նախագծերից մեկն է։ Խոդորկովսկին այն դեմքերից է, որը ոչ միայն թշնամի է ռուսական պաշտոնական շրջանակների համար, այլև միանշանակ չի ընկալվում նաև ռուսական լիբերալ շրջանակներում։ Հիշեցնենք, որ նա վաղուց ապրում է արևմուտքում։ «Դոսյե» կենտրոնի առաջնային խնդիրների մեջ գրված է «Կրեմլի հանցավոր խմբավորման պարագլուխների և նրանց մերձավորների մասին լրագրողական հետաքննությունները տեղափոխել դատաիրավական հարթություն»։ Ակամայից ստացվում է այնպես, որ այդ փոխանցողներից մեկն էլ ՀՀ ԱԱԾ պետն է։

Խոսքը վերաբերում է այն Ռուսաստանին, որը մեր անվտանգության կարևորագույն գործոններից է, և որի հետ մենք գտնվում ենք նույն անվտանգության համակարգում։
Ռուսաստանի և Արևմուտքի միջև զարգացող սառը դիրքային պատերազմի պայմաններում շրջանառության նետված նման նյութերը կարող են իրենց ետևում ունենալ տարբեր նպատակներ։ Այդ նպատակներից կարող է լինել Հայաստանում հակառուսական տրամադրությունների ակտիվացումը, մասնավորապես՝ ԱԱԾ-ի և ռուսական հատուկ ծառայությունների միջև անվստահության սերմանմամբ հարաբերությունների վատթարացումը։ Այս առումով պետք է լինել շատ զգույշ, և դա հատկապես վերաբերում է իշխանություններին։Պետք է լինել շատ զգույշ՝ տարածաշրջանում թուրքական ակտիվության կտրուկ բարձրացման ֆոնին։

Հայաստանն իր սահմանափակ նյութական, տեխնոլոգիական և մարդկային ռեսուրսներով չի կարող ապահովել հատուկ ծառայությունների գծով իր համար կենսական անհրաժեշտություն ունեցող ինֆորմացիոն հոսքերի ողջ ծավալը։ Այդպիսի վիճակում են գտնվում մեր տիպի բոլոր պետությունները։ Եվ լուծումը մեկն է՝ գտնվել այլ հզոր համակարգերի հետ փոխշահավետ աշխատանքային համագործակացության տիրույթում։

Այս առումով պետք է հստակ հասկանալ, որ Հայաստանի և ՌԴ հատուկ ծառայությունների միջև խզվածությունը սպասարկում է թուրքական շահը և ուղիղ հարված է մեր ազգային անվտանգությանը։ Գուցե՞ հենց այդ նպատակով էր «Դոսյե»-ի նյութը։

Դոսյեն, Վիկիլիքսը և մյուս արտահոսքերը

ԱԱԾ տնօրենի խոսքին զուգահեռ, գրեթե միաժամանակ վարչապետ Փաշինյանը մեգանպատակներից 2-րդը ներկայացնելիս խոսում էր տեղեկատվական անվտանգության մասին։ Եվ կոնկրետ օրինակով ցույց տալիս, որ ինչ-որ տեղից կարող է կեղծ լուրը առաջացնել երկրի ներսում խնդիրներ։ Անշուշտ դա այդպես է, և նման բազմաթիվ օրինակներ կան։

Բայց ԱԱԾ տնօրենի և վարչապետի պատկերացումները արտահոսքերի և տեղեկատվական անվտանգության թեմայի շուրջ կարծես թե տարբերվում են։
Ամենանայն հավանականությամբ կարիք չկար, որ «Դոսյե»-ի հրապարակմանը անդրադառնար ԱԱԾ-ը տնօրենը։ Նա, նախ կարևորում է բավական վիճելի աղբյուրի հրապարակումը, և երկրորդ՝ այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ չի արձագանքում նա մյուս արտահոսքերին, այլ աղբյուրների տեղեկատվությանը, ասենք՝ նույն Վիկիլիքսի։

ԱԱԾ տնօրենը իր խոսքում ճիշտ ձևակերպեց «Դոսյե»-ի նյութը՝ անվանելով այն հոդված։ Դա իսկապես այդպես է. եթե Վիկիլիքսը ամերիկյան դիվանագետների փաստացի, չոր նամակագրություն է, ապա «Դոսյեում» տեղ գտածը՝ սովորական հոդված։ Սա իսկապես մեծ տարբերություն է, որովետև հոդվածը սուբյեկտիվության զգալի ռեսուրս ունի։

Առաջին ծագող տրամաբանական հարցը. եթե ԱԱԾ-ն «Դոսյեն» դիտարկում է որպես «հանցագործության մասին հաղորդում», ապա ինչո՞ւ նույնը չի ասվում Վիկիլիքսի մասին։ Միայն մարտի 1-ի թեմայով Վիկիլիքսում կան փաստեր, որոնք ամբողջությամբ կարող են փոխել այսօր ընթացող գործի ընթացքը, ուղղակի հերքել ՀՔԾ-ի սահմանադրական կարգի տապալման վարկածը։ Ինչո՞ւ է ՀՔԾ պետը Վիկիլիքսից վերցնում իրեն հարմար դրվագը, որն, ի դեպ, հերքվում է հետո, և չի նկատում բազմաթիվ այլ էջեր, որոնք հրապարակվել են մամուլում։

Մի կողմ թողնենք Վիկիլիքսը. մամուլում տարբեր ժամանակներում հրապարակումներ են եղել տարբեր օտարերկրյա աղբյուրներից այս կամ այդ գործչի՝ այս կամ այն ազդեցության տակ գտնվելու մասին, և նրանք այսօր հանդիսանում են իշխանության մաս կամ մերձիշխանական դեմք։ Այդ հրապարակումները պետք է անտեսվե՞ն։ Արդյո՞ք միայն ռուսական ծառայությունների հետ համագործակցելն է Հայաստանում հարցեր առաջացնում, մյուս բոլոր երկրների ծառայությունների հետ սերտ և երբեմն անգամ անթաքույց համագործակցությունը նորմա՞լ է։ Այս հարցը լրագրողները հարմար առիթի դեպքում կարող են տալ ԱԱԾ տնօրենին։

Հայաստանի անվտանգության այլ գործոններ

Վերջերս սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հայտարարեց «Ի գործ» ծրագրի մասին, համաձայն որի՝ սփյուռքի մոտ 100 մասնագետ կհրավիրվի աշխատելու ՀՀ պետական կառավարման համակարգում։ Հաշվարկվա՞ծ են արդյոք այս գաղափարի ռիսկերը ազգային անվտանգության տեսակետից։ Աշխարհի տարբեր պետություններից, տարբեր անվտանգության համակարգերում գտնվող, տարածաշրջանում տարբեր շահեր ունեցող պետություններից շատ մեծ թվով անձինք միանգամից ներառվում են ՀՀ պետական համակարգ։ Պոպուլիզմը լայվի ժամանակ այլ բան է, իսկ պոպուլիզմը պետական կառավարման մեջ՝ լրիվ այլ որակի ռիսկ։ Կասեք՝ մեր հայրենակիցնե՞րն են. դա կլինի բացարձակ անլրջություն։ Ի՞նչ կապ ունի։ Դա կնշանակի՝ ընդհանրապես չպատկերացնել ռիսկերը։

Մեր պետության համար, որի ժողովրդի 60-70 տոկոսը հայրենիքից դուրս է ապրում, սփյուռքի հետ աշխատանքը ամենակարևոր ոլորտներից է՝ ազգային անվտանգությանը հավասար ուղղություն։ Եվ Հայաստանը պետք է ունենա օրենքով սահմանված նորմ՝ սփյուռքի հետ աշխատանքները պետք է համակարգի ՀՀ-ում մշտապես ապրած, միայն ՀՀ քաղաքացին։ Մենք վստա՞հ ենք , որ Գլենդելի նախկին քաղաքապետը, որին այսօր վստահվել է այդ կարևորագույն ուղղությունը, զերծ է տարբեր ստվերային պարտավորություններից։ Նույնը վերաբերում է այսօրվա որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների։

Երբ վարչապետ Փաշինյանը կարևորում է տեղեկատվական անվտանգության խնդիրը, նա միանշանակ ճիշտ է։ Եթե նա անկեղծ է, ապա պետք է ստեղծվեն լուրջ համակարգեր՝ այդ հիբրիդային պատերազմում մեր երկրի դիրքերը ամրացնելու համար։ Բայց նա պետք է կարողանա ապացուցել, որ ինքն անկեղծ է։

Տեղեկատվական անվտանգությունը վերաբերում է նաև տեղեկատվության ներքին շրջանառությանը։ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, պետական միջոցներով՝ Հ1-ով, «Ազատություն»-ով, հայտնի ՊՈԱԿ-ով, մերձիշխանական ֆեյքերով, ուղղակի նշանակում է բացել պետության սահմանները թշնամիների առաջ։ Հայաստանի իշխանության համար Մարգարիտա Սիմոնյանի RT-ն և «Ազատությունը» նույն հարթության մեջ պետք է լինեն։ Բայց սա պետք է կարողանալ գիտակցել։

Հայաստանի 29-ամյա պատմության ընթացքում քիչ չեն դրսից կազմակերպված տեղեկատվական դիվերսիաները, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել հայաստանյան ներքին քաղաքական կյանքում և երկրում տրամադրությունների ստեղծման հարցում։ Քի վեսթի բանակցությունների և Մեղրին ծախելու վարկածը Հայաստանին հարվածելու և թշնամու կոնկրետ հաշվարկված շահերին ծառայող թեմա էր։ Եվ Հայաստանին այն, իհարկե, վնաս տվեց։ Ադրբեջանին պետք էր իր կողմից տապալած ամերիկյան միջնորդությունը արժեզրկել, դուրս գալ ամերիկյան միջնորդությունը տապալած լինելու բեռից։ Եվ նա սկսեց տեղեկատվական արշավ։

«Մեղրիի» թեման, ամենայն հավանականությամբ, կազմակերպվել է դրսից, և ներսում արդեն ոչ ոք չէր մտածում, որ այն տիրաժավորելով՝ սպասարկում էր կոնկրետ ոչ բարեկամ պետության շահ։ Ի վնաս՝ քո սեփական շահի։ Հայաստանում ուղղակի ներքաղաքական շահը կարևորվեց պետական շահից։ Հիմա հետադարձ հայացքով նայեք, թե ո՞ր հայաստանյան շրջանակները և լրատվամիջոցներն են տարիներով լծված եղել այդ գործին։

Տեղեկատվական անվտանգությունը հենց սա է։
Հենց այսօր, մեր օրերում տեղեկատվական պատերազմով հայ հասարակությանը համոզում են, թե ապրիլյան պատերազմում մենք պարտվել ենք։ Հայաստանի շահի տեսակետից կա՞ արդյոք, մեկ բանական բացատրություն, թե ինչու է այդպես արվում, իհարկե՝ ոչ։ Այստեղ լրիվ այլ պետության և ուժերի շահն է։

Տեղեկատվական պատերազմում մենք Ալիևին տվել ենք ֆանստաստիկ առավելություն և նա հիմա ձևակերպում է պաշտոնական Բաքվի թարմացված մոտեցումերը՝ «ես ու հայրս 25 տարի բանակցել ենք գող ու թալանչի նախագահների հետ, ու դա ես չեն ասում, դա ասում է Հայաստանի այսօրվա իշխանությունը։ Եվ այդ գողերն ու թալանչիներն են, որ հետ չեն տվել մեր հողերը, խաբել են միջազգային հանրությանը։ Եվ հետևաբար մեր տեսակետները այսօր միջազգային հանրության համար հասկանալի են, և մեր ասածը արդար է... Մենք ապրիլին ջախջախիչ հաղթել ենք, դա ես չեմ ասում, դա ասում են Հայաստանի այսօրվա պաշտոնյաները»։

Հայաստան և մեծ շահեր

Վերադառնալով «Դոսյե»ի թեմային՝ այո, պետք է ընդունել, որ Հայաստանը և տարածաշրջանը միշտ գտնվելու են այլ պետությունների հատուկ ծառայությունների ուշադրության տակ։ Այդպիսին է ժամանակակից աշխարհը։ Եվ միշտ լինելու է ցանկություն՝ ի վնաս Հայաստանի շահի, Հայաստանում լուծել խնդիրներ։ Հայաստանի սոլիդ իշխանության խնդիրն է՝ միշտ, սա գիտակցելով, երբեք թույլ չտալ Հայաստանի շահի ստորադասում։ Պետք է լինեն կարմիր գծեր, որոնք երբեք չի կարելի անցնել կամ անցնելը հնարավոր չի լինի։ Կա նաև շատ նուրբ բալանսի խնդիր։

Եթե ԱԱԾ-ն քրեաիրավական խնդիր է տեսնում, որ «Դոսյեում» նշված տարբեր անձինք կարող են գտնված լինել ռուսական ազդեցության տակ, ապա նույնը պետք է արվի արևմտյան ազդեցության գործակալների հանդեպ։ Եթե որոշ անձինք ռուսական կողմից ստացել են ինչ-որ դրամաշնորհներ, ապա նույն խնդիրները պետք է տեսնի, որ գործող իշխանության մեջ մեծ թվով նախարարներ և պատգամավորներ ստացել դրամաշնորհներ հայտնի արևմտյան ֆոնդերից։

Մեր կարծիքով՝ դրամաշնորհները չեն ռիսկերը։ Խնդիրը պետության ինստիտուցիոնալ իմունիտետի մեջ է, որը պետք է ձևավորի մեխանիզմներ, որ Հայաստանի պետական շահը որևէ պարագայում չվտանգվի։ Այս խնդիրը շատ երկար ժամանակ լինելու է ակտուալ։ Իսկ որպես մասնավոր օրինակ՝ ԱԱԾ-ն պետք է հաշվարկի և պարզի, թե Խոդորկովսկու հիմնարկը՝ «Դոսյեն», ինչո՞ւ հենց այսօր հրապարակեց նյութը և ի՞նչ խնդիրներ են ուզում լուծել դրանով՝ այլոք։ Վաղը կարող են այլ երկրներում հայտնվել այլ կազմակերպություններ, որոնք հայկական շուկա կուղարկեն այլ տեղեկատվական հոսքեր՝ այլ շահերով, այլ նպատակներով։ Պետության ինստիտուտները պետք է ունենան զգալի լրջություն՝ զերծ պահելու համար հասարակությանը հեշտ մանիպուլյացիաների ռիսկից։ Արդյո՞ք արվում է այս ամենը։ Թե՞ տրվում ենք պահի գայթակղությանը՝ չմտածելով երկարաժամկետ ռիսկերի մասին։ Թե՞, գուցե, դա անում ենք ամենևին էլ ոչ պատահաբար։

 «Այլընտրանքային նախագծեր խումբ»