Անհատի մը կամ ազգի մը անկախութեան իրաւունքը խլել մեղանչում է Աստուծոյ դէմ․ Արամ Ա
Անհատի մը կամ ազգի մը անկախութեան իրաւունքը խլել մեղանչում է Աստուծոյ դէմ․ Արամ Ա
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. Կաթողիոկոս կը շնորհաւորէ Հայաստանի Անկախութեան 29-րդ ամեակը.
Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգիսեանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանին, այս առաւօտ՝ Երկուշաբթի, 21 Սեպտեմբեր 2020-ին, իր նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ջերմօրէն շնորհաւորեց Հայաստանի անկախութեան 29-րդ տարեդարձը: Այս առիթով, Նորին Սրբութիւնը վերահաստատեց, թէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը պիտի շարունակէ վերանորոգ յանձնառութեամբ մասնակից դառնալ Հայաստանի պետականութիւնը ամրացնող եւ զայն դէպի առաւել բարգաւաճում ու ծաղկում առաջնորդող ծրագիրներու ու աշխատանքներուն:
Այսօր, Նորին Սրբութիւնը իր դիմատետրի պաշտօնական էջին մէջ հետեւեալ գրառումը կատարեց. - «Անկախութիւնը Աստուածատուր արժէք է եւ իրաւունք: Անհատի մը կամ ազգի մը անկախութեան իրաւունքը խլել մեղանչում է Աստուծոյ դէմ: Քրիստոս իր արիւնով ազատագրեց մարդը մեղքէն ու չարէն: Անկախութիւնը որպէս երկնային պարգեւ հարկ է պահել անվթար ու անեղծ: Հայաստանի անկախութեան 29-րդ տարեդարձին նշումը իւրաքանչիւր հայու յիշեցում մըն է ու միաժամանակ հրաւէր հայրենիքի անկախութիւնը աւելի ամրապնդելու եւ գործնապէս մասնակից դառնալու Հայաստանի առաւել հզօրացման աշխատանքներուն»:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր