Վայրի վարազները հասել են Մոսկվայի փողոցներ
Մոսկվայում, փողոցում, վայրի վարազներ են նկատել։ Տեսանյութը հրապարակվել է «Дикая Москва»-ի թվիթերյան էջում:
«Կոժուխովի փողոցում վայրի խոզուկներ են նկատվել», – ասվում է հրապարակման մեջ:
Մեկնաբանները նշել են, որ կենդանիներն ավելի հաճախ են հայտնվում քաղաքներում ։ Ոմանք ենթադրել են, որ դա կապված է անտառահատումների հետ ։
«Ահա նրանք դուրս են գալիս մարդկանց մեջ ՝ չհասկանալով, որ մարդկանց մոտ գնալը մեծ վտանգ է ։Անտառների փոխարեն՝ ճանապարհներ ․․․ Մեքենաները կարող են ճզմել կենդանիներին», – գրել է օգատերերից մեկը։
Նշվում է, որ մոսկվացիներին ներկայացվել է, թե ինչ անվտանգության միջոցներ է պետք ձեռնարկել վայրի վարազների հանդիպելիս: Բնապահպանների խոսքով ՝ վարազները շատ զգուշավոր են և առանց պատճառի չեն հարձակվում մարդու վրա ։ Քաղաքացիներին խորհուրդ են տվել ավելորդ ուշադրություն չդարձնել կենդանիների վրա, ինչպես նաև դանդաղ քայլերով հետ գնալ ։ Բացի դրանից , չի կարելի մեջքով պտտվել վարազներին: Այդ կանոնը վերաբերում է մյուս բոլոր վայրի կենդանիներին ևս։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...