«Нови Стандард». Ամերիկացիներն արդեն երեք տարի է Հայասատանում ուսումնասիրում են կորոնավիրուսը
Սերբական «Нови Стандард» թերթը ծավալուն վերլուծություն է հրապարակել, որը վերաբերվում է ԱՄՆ-ի կողմից իրականացվող բիոլոգիական վիրուսների ուսումնասիրությանը: Հոդվածում ընդգծվում է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ամերիկացիների գլխավոր բիոլաբարատորիան գտնվում է Թբիլիսիում և կոչվում է «Լուգարա»: Այդ լաբարատորիան ստացել է ավելի քան 160 մլն ԱՄՆ դոլար իր ուսումնասիրությունները իրականացնելու համար:
Ըստ պարբերականի՝ «Լուգարայում» իրականացվող ուսումնասիրությունները վերաբերվում են այնպիսի մանրեներին և վիրուսներին, որոնք կարող են հարուցել ժանտախտ, սիբիրախտ և մի շարք այլ խիստ վտանգավոր և մահացու հիվանդություններ:
Առաջինը «Լուգարայում» իրականացվող ուսումնասիրությունների մասին խոսել էր ամերիկացի լրագրող Ջևֆրի Սիլվերմանը, ով եղել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդականը: Սիլվեմանը մասնավորապես նշել է, որ Լուգարայում արտադրվում են վտանգավոր նյութեր և դրանք թեստավորվում են Վրաստանի տեղի բնակչության վրա, նա նաև ավելացրել է, որ վստահ է, որ փորձարկումները կատարվում են թե մարդկանց, թե կենդանիների վրա:
Մեզ համար ավելի հետաքրքիր է հոդվածի այն մասը, որը վերաբերվում է մեզ՝ հայերիս: Պարբերականը ընդգծում է, որ ամերիկյան Պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալությունը (DTRA) երեք տարի առաջ $6.5 մլն գումար էր հատկացրել, որպեսզի Արևմտյան Ասիայի տարածքում ուսումնասիրվեն տարբեր վիրուսներ և հիվանդություններ, այդ թվում և կորոնավիրուսը: Հոդվածում ընդգծվում է, որ այս ծրագիրն իրականացվում է Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Հորդանանում գործող ամերիկյան բիոլաբարատորիաներում:
Հետազոտությունների գլխավոր կենտրոնը եղել է արդեն իսկ վերոնշյալ «Լուգարա» վրացական լաբորոտարիան, որտեղ և իրականացվել են ամենաբարդ հետազոտությունները: Այդ հետազոտությունների նպատակն է եղել ուսումնասիրել կորոնավիրոսի յուրահատկությունները, կորոնավիրուսի կապը տարածող կենդանիների, և հատկապես չղջիկների հետ: Նշված ուսումնասիրություններում ներգրավված են եղել նաև չինացի գիտնականներ՝ Ուհանի համալսարանից:
Հիշեցնենք,որ կորոնավիրուսի տարածումը, ըստ պաշտոնական վարկածի, սկսվել էր հենց չինական Ուհան քաղաքից:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...