Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ քաղաքապետարանի աշխատակիցները թեստավորվել են
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ COVID-19-ի թեստի պատասխանը դրական է. նա ինքնամեկուսացման մեջ է, բուժումը ստանում է տանը: Նրա վիճակը նորմալ է:
Այս տեղեկությունը հաստատել է նաև նրա մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը: Ավելի վաղ փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի թեստավորման արդյունքները նույնպես դրական են եղել:
«Սեպտեմբերի 17-ին քաղաքապետի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նա բժիշկների հսկողության տակ է: Իրեն լավ է զգում: Այս ընթացքում կաշխատի հեռավար: Թեստավորման արդյունքը դրական է նաև փոխքաղաքապետի մոտ: Բացի իրենցից, քաղաքապետարանի ևս 26 աշխատակից է հանձնել թեստ. պատասխանը եղել է բացասական»,- նշեց Սոնա Առաքելյանը:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր