Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը մտադիր է ունենալ 110 հազար GPU. Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայան Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. վարչապետը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց ԱՄՆ-ը կրկին ժամանակավորապես թույլատրել է ռուսական նավթի հետ կապված գործարքները Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ «Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է ՆԳՆ ստորաբաժանումները իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ «5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցներն ընդհատեք․ ոստիկանությունը զգուշացնում է Հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայան Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն Ֆրանսիայում Ուկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին

Հայաստանը մտադիր է ունենալ 110 հազար GPU. Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր ԵսայանԿա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. վարչապետը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետՖրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոցԱՄՆ-ը կրկին ժամանակավորապես թույլատրել է ռուսական նավթի հետ կապված գործարքներըԱլեն Սիմոնյանը հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ«Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն էՆԳՆ ստորաբաժանումները իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ«5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցներն ընդհատեք․ ոստիկանությունը զգուշացնում էՀիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրումԱվտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայանՀայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն ՖրանսիայումՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև պայմանագիր ստորագրվեցԱլեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարցերի լայն շրջանակ է քննարկվելԱղասի Աղասյանը հետմահու արժանացել է բրոնզե մեդալներիՀանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպՖրանսիայում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովըԼիանա Գյուրջյանը ստացել է 2019 թ․-ի Եվրոպայի առաջնության փոփոխված մեդալներըՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացըԱրագածոտնի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է բենզինի վաճառքըԹուրքիայում ձերբակալվել են դպրոցների վրա հարձակումների սպառնալիքի համար կասկածվող անձինքԻրանը մասամբ բացել է օդային տարածքըԼավրովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ 17 անձ ձերբակալվել է․ ՔԿԱվտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը ճանապարհների որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվիՍպասվում է անձրևԲաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեինՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՍի Ցզինպինը «շատ ուրախ է» Հորմուզի նեղուցի բացման համար․ ԹրամփՎենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակըՀՀ վարչապետի ճեպազրույցըԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբՆուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը վաղը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարՁերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորըՕդանավակայան տանող ճանապարհը նորոգվում էժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի են ձիասպորտի Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողներըՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններԽարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջըԲարսելոնան նոր պահանջներով դիմել է ՈւԵՖԱԽաղաղության ուղերձներ Սյունիքից․ Մեղրին 2026 թ-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն էԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափումԴուբայի գլխավոր խորհրդանիշներից մեկը ժամանակավորապես կփակվիWarner Bros.-ը հաստատել է «Game of Thrones: Aegon’s Conquest» աշխատանքային վերնագրով լիամետրաժ ֆիլմի մշակումըՌեալը տրանսֆերի է հանել ԿամավինգայինԱրհեստների միջազգային փառատոն` Մեղրի և Ագարակ համայնքներումԷրոլ Մասկը Ռուսաստանում կազմակերպում է վճարովի «VIP հանդիպումներ» Մենք պայքարեցինք մինչև ամենավերջ, սակայն դա բավարար չէրԸմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերը
Հայաստան

Ինչպիսի՞ն է թունավոր ալկոգելի տեսքն ու պատմությունը

Ակլոհոլային թունավորման արտառոց դեպքից հետո պարզվում է, որ նույն մահաբեր մեթիլային սպիտով նաև ալկոգել է պատրաստվել և մտել շուկա: Ինչես և սպասվում էր, այս մասին Yerevan.Today-ի հրապարակումը հանրային մեծ հնչեղություն ստացավ: Նկատենք՝ մինչ օրս Ազգային անվտանգության ծառայությունը լուռ է, կասկածելիորեն նույն լռությունն է պահպանում «ժողովրդի» վարչապետը, երկրի թիվ մեկ դեմքը առհասարակ անդրադարձ չի կատարել մեկ դեպքով 48 խեղված կյանքերին (21 մահվան դեպքին) ու պետական կառույցների անպատասխանատու վարքագծին:

Մեթիլ համարվող վտագավոր հումքը, որի ներկրման ու սահամանային անցակետով ներս թողնելու համար, ըստ ընթացակարգի, պարտադիր պետք է ԱԱԾ թույլտվություն ստանա։ Բայց դեպքից 19 օր անց ներկրողի թելը, չգիտես ինչու, չեն գտնում, բանտում են հայտնվել հումքի ընդամենը 1 տոննան շրջանառողները, այսինքն, այս պահին պատասխանատվության են ենթարկվում ներկրված մեծածավալ հումքի ընդամենը մի փոքր մասը վերավաճառած անձինք։

Իսկ ո՞ւր է տանում թունավոր հումքի թելը...

Ինչո՞ւ է այսքան ժամանակ լռում ՊԵԿ նախագահի տեղակալ, գլխավոր մաքսապետ Շուշան Ներսիսյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհին է։

Թունավոր հումքով ալկոգելի պատրաստման մասին մեր հրապարակումից հետո քաղաքացիները մեղադրում էին մեզ, թե ինչու նյութում չէինք հրապարակել այդ ախտահանիչ նյութի անունը՝ շիշը, որպեսզի օգնենք մարդկանց չգնել այն:

Հիշեցնենք, թունավոր ալկոգելի մասին տեղեկատվությունն ստացել էինք ալկոհոլային թունավորման դեպքով կալանավորված Ավետիք Վարդանյանի փատաբան Վարդգես Գևորգյանից․ նա Yerevan.Today-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ տվյալ սպիրտային հումքը որը հետագայում մարդկային մահերի ու խաթարված առողջության պատճառ է դարձել, իր պաշտպանյալ Ավետիքը ձեռք է բերել պարբերաբար նույն անձից ու դրանից քանիցս ախտահանիչ նյութ է արտադրել-մտցրել շուկա՝ վտահ լինելով, որ այն վտանգավոր չէ:

Մինչդեռ Քննչական կոմիտեն Yerevan.Today-ին տված պաշտոնական պատասխանում հայտնում է, որ «փորձանմուշներ վերցվել են նաև Ավետիք Վարդանյանի մատնանշած վայրից առգրավված սպիրտից, որում ևս հայտնաբերվել է մեծ քանակությամբ մեթիլ սպիրտ»:

 

Նկատենք՝ ՔԿ-ն մինչ օրս զգուշավոր «գաղտնապահությամբ» չի հայտարարում, որ իրականում Արմավիրում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքից հետո Երևանում, Կոտայքում, Մասիսում հաջորդիվ գրանցված մահվան թեպքերը ամենևին էլ կոնյակագործ Աշոտ Հովսեփյանի մատնահետքերով չեն, սրանք բոլորն իրականում առանձին դրվագներով լրիվ տարբեր հանգամանքներում կատարված դեպքեր են։

Մեր հետաքննությամբ պարզել ենք ենթադրյալ թունավոր ալկոգելի անվանումը` «Bariton»

    

 

Այն տարածված է շուկայում և ցավալիորեն, անգամ այս պահին, մեր տեղեկատվությամբ, տեսչական մարմինների միջոցով չի հավաքագրվել խանութներից։ Անգամ առկա է մեծածախ առևտրի մեկ-երկու կետում։ Ավելին, List.am վաճառքի պոպուլյար հայտարարությունների կայքում այն ևս ակտիվ շրջանառվում է... 

Արտադրող ընկերություն, որպես այդպիսին, գրանցված է «Վարդուհի Բագրատյան» ԱՁ-ով: Արդարադատության նախարարության պետռեգիստրի տվյալներից տեղեկանում ենք, որ գրանցված է 2020 թվականի հուլիսին, զբաղվում է լվացման և մաքրման նյութերի արտադրությամբ, գործունեության վայրը՝ Արարատի մարզ, Վերին Արտաշատ գյուղ: Վերջին լիցենզիան ձեռնարկատերն ստացել է Ստանդարտների ազգային ինստիտուտից՝ պանդեմիայի բռնկման օրերին․ ընդ որում՝ երեք տարի ժամկետով և նույն թեմատիկայի շրջանակներում, այսինքն՝ Արտաշատում բացված ընկերությունը պետք է զբաղվեր հակաբակտերյալ էֆեկտով կոսմետիկական ժելեի արտադրությամբ , ու փաստորեն զբաղվել է...

 

Մի կարևոր փաստ ևս.

Շաբաթ օրը հրապարակված հոդվածից հետո սոցցանցերում ակտիվ քննարկում սկսվեց, քաղաքացիները տագնապած հարց ու փորձ էին անում միմյանց՝ ի վերջո որի՞ց օգտվել, ինչպե՞ս հասկանալ թունավորը որն է, եթե պետությունն ինքը սպառման կետերից չի հավաքագրել այն: Ոմանք էլ հրապարակումից ազդված՝ փորձել էին իրավիճակից իբր ելքեր հուշել. նկարում ու հրապարակում էին իրենց օգտագործած ախտահանիչ նյութերի շշերը և վստահեցնում, թե՝ «փորձած է, մաքուր է, դրսից է բերվել, հորդորում էին օգտվել հենց դրանցից»:

Իսկ ի՞նչ էր անում նույն ընթացքում Կառավարությունը, որին մեր անվտանգությունն ու առողջությունն ենք վստահել….

Պարզվում է՝ ոչինչ, մեր հոդվածից հետո ապարատից շտապել են ընդամենը մեկ բան անել՝ հայտնաբերել Yerevan.Today-ին հարցազրույց տված՝ Հերացու անվան թիվ մեկ հիվանդանոցային կլինիայի ղեկավար, պրոֆեսոր Իրինա Մալխասյանին և հասկացնել, թե՝ ասելու բան ունեք, այդ լրատվամիջոցի փոխարեն ձեր իմացածը իրավապահներին հայտնեք, համ էլ օգնած կլինեք: Մի կողմ թողնենք, թե ինչպես ու որքան է պրոֆեսորի հետ քննարկում ծավալվել, բայց վտանգավոր ալկոգելի մասին ինֆորմացիա հայտնած փաստաբանը մեր խմբագրություն չզանգեց ու չհերքեց իր արտահայտած խոսքը, որով վարույթ իրականացնող մարմինը, ըստ էության, նոր հանգամանքներ է ի հայտ բերել:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հոդվածից երկու օր անց վերադասից հրահանգ էր ստացել՝ գտնել տվյալ ալկոգելն արտադրողին․ տեսչականն էլ փոխանակ գնա կալանավայրում պահվող ձեռնարկատիրոջ, կամ վարույթ իրականացնող մարմնի հետքերով, ուղիղ ճշտում էին մեզանից։ Այսինքն, լրագրողն ինքը պետք է իր հետաքննության հետքով հուշեր պետական տեսչական մարմնին՝ ով է արտադրողը, ոնց գտնել վտանգավոր ախտահանիչ նյութը, որ հասցեում… Աբսուրդ է։ Մինչդեռ տեսանյութում հստակ ասվում էր կալանավորված ձեռնարկատրոջ հասցեն և այլն: Այսինքն, 15 օր շարունակ մեթիլային սպիրտի վերավաճառքով կալանավորված Ավետիք Վարդանյանի ձեռնարկատիրական գործունեության, այդ թվում՝ նույն սպիրտով պատրաստված ալկոգելի, այն շուկա հանելու մասին տեղեկություն չուներ, քննիչը ցուցմունքով չի «քամել» երիտասարդից այս ինֆորմացիան, և 15 օր անց կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ն է վարչապետի համար մամուլի մոնիտորինգով լուրը ծաղկաքաղ անում, ու վարչական ապարատը նոր միայն ընթացք է տալիս դրան:

Ուշագրավ է թունավորման արտառոց դեպքի մասով Սննդի անվտանգության տեսչական մարմնի վարքագիծը: ՍԱՏՄ-ն թունավոր հումքով պատրաստված ալկոհոլային խմիչքի սպառման, դրա հետևանքով գրանցված մահերից հետո հայտարարել է, թե արտադրողը մեր սննդի օպերատորների շղթայում գրանցված չէ, հետևապես` չի եղել մեր վերահսկողության տիրույթում: Ասել կուզի՝ հանցագործը պարտավոր է սկզբում գնալ ոստիկանություն գրանցվել, որ հետո ոստիկանությունը կարողանա բռնել իրեն՝ գողության պահին... սա տարրական անփութություն ու անպատասխանատվություն է ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանի կողմից՝ սեփական պաշտոնի ու դրանից բխող պարտականությունների նկատմամբ: Բայց ամենից կարևորը նրա անպատասխանատվության ու կատարված ծանր դեպքերի արանքում մարդկանց անվտանգությունն է, որ, իբր, պիտի երաշխավորի ՍԱՏՄ կոչվող կառավարության օղակն իր բոլոր լիազորություններով:

Ինչպե՞ս է թունավոր մեթիլը դարձել խմիչք (տեխնիկական սպիրտ է ու օգտագործվում է բացառապես ներկերում, լակերում)։ Ներկրվող թունավոր հումքը ի՞նչ ընթացակարգով էվերահսկվում վերահսկվում ՍԱՏՄ-ի կողմից․ YerevanToday-ին այս կառույցից հետևյալն են հայտնել. «Մեթանոլ սպիրտը ներմուծվում է արտադրական նպատակներով և մեր վերահսկողության տիրույթում չէ: Իսկ օղին, որպես ցածր ռիսկայնությամբ սննդամթերք, լաբորատոր փորձաքննության չի ենթարկվում, ստուգվում են ուղեկցող փաստաթղթերը: Շեղումների դեպքում տվյալ խմբաքանակը երկիր չի մտնում»:

 Հարց է առաջանում, իսկ ո՞ւր է նայում պետությունը, երբ ունենք միանգամից 21 մահ ու նույնքան ծայրահեղ ծանր հիվանդներ, ու թունավոր հումքը դեռ տարածվում է։ ՔԿ-ն մեզ տված պաշտոնական գրությամբ հաստատում է, որ սպրիտը դեռ տարածվում է, ու ներկրողը հայտնաբերված չէ: Այսինքն, ՔԿ-ն իր պետական համակարգի խողովակներով՝ ՊԵԿ, ԱԱԾ, Առողջապահության նախարարություն, չի կարողանում պարզել՝ թունավոր սպիրտի 6 ներկրողներից ով է հանցավոր կերպով այն խաբեությամբ դարձրել սննդային օղակի մաս ու դրանով խորտակել մարդկային կյանքեր:

Ի դեպ, Պետեկամուտների կոմիտեն Yerevan.Today-ի հարցմանն ի պատասխան հայտնում է, որ մեթիլ (մեթիլ պարունակող) սպիրտ ներկրում է 6 ընկերություն՝ խուսափելով, սակայն, հանրայնացնել ներկրողների անունները։

 

 Իսկ եթե պարզվի, որ Ավետիք Վ․-ի պատրաստած ախտահանիչ նյութը նույն մահաբեր մեթիլային սպիրտով է իրականում, ինչպես փաստաբանն է հայտնում, ուրեմն պատկերացնենք՝ քանի՜-քանի մարդու կյանք է վտանգված կառավարության ոչ հետևողականության ու քննչական մարմնի անգործության պատճառով։ Այսօր ախտահանիչ նյութերը սպառման մեծ պահանջարկ են վայելում, իսկ տվյալ ապրանքը դեռ շուկայում է։ Ուրեմն քանի՜սը դեռ պիտի կորցնի առողջությունը, կուրանա, գուցե՝ մահանա միայն այն պատճառով, որ ունի դիլետանտ պաշտոնյաներ, անբարեխիղճ իրավապահ համակարգ:

Այս թեմայով մեր հետաքննությունը շարունակվում է։