Արսեն Թորոսյանը՝ վարչապետի հանձնարարականի մասին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը, ոչ մի հակասություն չի տեսնում իր եւ վարչապետի դիրքորոշումներում։
«Ոչ մի հակասական բան չկա, մնացածն ամեն ինչ պարզաբանվել, մեկնաբանվել եւ բացատրվել է»,- այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում էր արել, որ առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը։
Նշենք, որ տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը չերկարացնելու՝ Արսեն Թորոսյանի որոշումից հետո կենտրոնի մի խումբ աշխատակիցներ հայտարարել են, որ աշխատանաքից ազատման դիմումներ են գրել։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր