ՊԵԿ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, նախանշել՝ համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ներկայացնելով համակարգի հետագա անելիքները: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Կոմիտեի ղեկավարն, անդրադառնալով վերջին ամիսների գործունեությանը, նշել է, որ զգալի աշխատանքներ են կատարվել, սակայն անելիքներ դեռ շատ կան: Խոսելով Պետական եկամուտների կոմիտեի առջեւ դրված խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումից՝ Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է թիմային աշխատանքի կարեւորությունը: Նա շեշտել է, որ յուրաքանչյուրի հետեւողական աշխատանքով է պայմանավորված նաեւ կառույցի հետագա առաջընթացի ապահովումը:
Կոմիտե ղեկավարը հանձնարարել է՝ հատկապես համավարակի պայմաններում չթուլացնել հսկողությունը, բարձրացնել վարչարության արդյունավետությունը, միաժամանակ՝ բացառելով ստուգումների ընթացքում տնտեսվարողներին անհարկի անհանգստացնելը:
Էդվարդ Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ չնայած բարդ ժամանակաշջրանին՝ համատեղ ուժերով կհաջողվի ապահովել պետական եկամուտների հավաքագրման բնականոն գործընթացը: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ եւ հետեւողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման հարցում եւ հորդորել է համընդհանուր ջանքերն ուղղել նախանշված առաջնահերթությունների բարձր մակարդակով իրագործմանը:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր